Անսիրտ մրցավարը կործանում է «Յուվենտուսի» երազանքը (ծաղրանկար)
Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրված է Թուրինի «Յուվենտուսի» եւ Մադրիդի «Ռեալի» միջեւ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղի վերջնամասում տեղի ունեցած դրվագին, որը վճռեց դիմակայության ելքը:
Ավելացված ժամանակում հանդիպման գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերը 11 մետրանոց հարված էր նշանակել Իտալիայի չեմպիոնի դարպասին, իսկ «Յուվենտուսի» իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը քիչ անց կարմիր քարտ էր ստացել նրա հետ վիճելու համար:
Խաղից հետո 40-ամյա դարպասապահը քննադատել էր Մայքլ Օլիվերին՝ նշելով, որ նման բան անելու համար մարդու սրտի փոխարեն պետք է լինի աղբաման:
Հիշեցնենք, որ առաջին խաղում Արքայական ակումբն ուժեղ էր գտնվել 3:0 հաշվով, իսկ Մադրիդում կայացած պատասխան մրցավեճում «Յուվենտուսը» հաղթեց 3:1 հաշվով եւ լքեց պայքարը: «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հաշիվը 11 մետրանոց հարվածով կրճատեց ավելացված ժամանակի 7-րդ րոպեին, երբ հյուրերի դարպասը պաշտպանում էր փոխարինման դուրս եկած լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին:
Չեմպիոնների լիգայում Ջանլուիջի Բուֆոնն առաջին անգամ ստացավ կարմիր քարտ:
“A garbage bin instead of a heart.”
Juventus icon Buffon was angered by referee Michael Oliver after being sent off against Real Madrid.


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով