ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը նահանջել է
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) ապրիլի 12-ին ներկայացրել է դասակարգման նոր աղյուսակը, որում Հայաստանի ազգային հավաքականն Իսրայելի հետ կիսում է 98-րդ տեղը։ Նախորդ հրապարակումից հետո 2 հանդիպում անցկացրած հայկական թիմը նահանջել է 7 աստիճան եւ ունի 347 վարկանիշային միավոր:
ՖԻՖԱ-ի դասակարգումը շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան, որին հաջորդում են բրազիլացիներն: Բելգիան բարձրացել է երրորդ տեղ, իսկ Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան չորրորդն է: Լավագույն տասնյակում են նաեւ աշխարհի փոխչեմպիոն Արգենտինան, Շվեյցարիան, Ֆրանսիան, Իսպանիան, Չիլին ու Լեհաստանը:
Այս տարվա սեպտեմբերին մեկնարկող Ազգերի լիգայի խմբային փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Մակեդոնիան 77-րդն է, Լիխտենշտեյնը՝ 181-րդը, իսկ Ջիբրալթարը՝ 196-րդը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հաջորդ 2 ընկերական խաղերն անցկացրել էր մարտ ամսին՝ Երեւանում գոլազուրկ ոչ ոքի խաղալով Էստոնիայի հետ եւ նվազագույն հաշվով պարտվելով Լիտվային:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի հավաքականը մայիսի 29-ին Ավստրիայում ընկերական հանդիպում է անցկացնելու Մալթայի թիմի հետ:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով