Պրեմյեր լիգան «Տոտենհեմի» խնդրանքով Էրիքսենի գոլը գրանցել է Քեյնի հաշվին
Անգլիական Պրեմյեր լիգան բավարարել է Լոնդոնի «Տոտենհեմի» խնդրանքը եւ «Սթոք Սիթիի» դեմ Անգլիայի առաջնության 33-րդ տուրի խաղի երկրորդ գոլը գրանցել է անգլիացի հարձակվող Հարի Քեյնի հաշվին: Մրցավարներն այն վերագրել էին դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիքսենին:
«Տոտենհեմի» հաղթական գոլի դրվագում գնդակը դարպասում էր հայտնվել դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենի իրացրած տուգանային հարվածից հետո։ Խաղից հետո Հարի Քեյնը նշել էր, որ գնդակը դիպել է իրեն դարպասում հայտնվելուց հետո։
Հիշեցնենք, որ այդ խաղում «Տոտենհեմն» արտագնա հաղթանակ էր տարել 2։1 հաշվով։ Անգլիայի ընթացիկ առաջնությունում Հարի Քեյնը խփել է 25 գոլ եւ 4 գոլով հետ է ռմբարկուների ցուցակը գլխավորող Մոհամեդ Սալահից («Լիվերպուլ»)։


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով