Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կուսակցություններն ու թեկնածուները հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչև մայիսի 13-ը. ԿԸՀ Երբեմն նույնիսկ հնարք չօգտագործելն է հենց հնարք հանդիսանում Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է Արտաշատում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 45 տրոլեբուսից 43-ը արդեն իսկ Երևանում է Բյուրեղավան համայնքին կվերադարձվի շուրջ 1.3 հա մակերեսով պատմամշակութային արժեք հանդիսացող 14 հողատարածք «Այրվածքաբանության ազգային կենտրոն» է տեղափոխվել այրվածքներով 5-ամյա երեխա ՀՀ պետական միջոցներով հիմնանորոգվում է Վեդի-Լանջառ հանրապետական նշանակության ավտոճանապարհը Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի սահմանային անցկատերի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր Ապահովագրության առանցքային այս բարեփոխման փուլում կրկնապատիկ մեծ է ձեր դերը. Ավանեսյանի ուղերձը Բուժքույրերի մասնագիտական օրվա առթիվ Ռուսաստանը բացատրել է «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի վերաբերյալ իրեն անհանգստացնող բոլոր պահերը Ալափարս բնակավայրի գազամատակարարումը կդադարեցվի

Կուսակցություններն ու թեկնածուները հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչև մայիսի 13-ը. ԿԸՀԵրբեմն նույնիսկ հնարք չօգտագործելն է հենց հնարք հանդիսանումԱրմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել էԱրտաշատում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել45 տրոլեբուսից 43-ը արդեն իսկ Երևանում էԲյուրեղավան համայնքին կվերադարձվի շուրջ 1.3 հա մակերեսով պատմամշակութային արժեք հանդիսացող 14 հողատարածք«Այրվածքաբանության ազգային կենտրոն» է տեղափոխվել այրվածքներով 5-ամյա երեխաՀՀ պետական միջոցներով հիմնանորոգվում է Վեդի-Լանջառ հանրապետական նշանակության ավտոճանապարհըՔննարկվել են ՀՀ-ի և Իրանի սահմանային անցկատերի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերԱպահովագրության առանցքային այս բարեփոխման փուլում կրկնապատիկ մեծ է ձեր դերը. Ավանեսյանի ուղերձը Բուժքույրերի մասնագիտական օրվա առթիվՌուսաստանը բացատրել է «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի վերաբերյալ իրեն անհանգստացնող բոլոր պահերըԱլափարս բնակավայրի գազամատակարարումը կդադարեցվիԹալին համայնքի ղեկավարն իրականացրել է ի պաշտոնե բխող գործառույթներ՝ ուղղված համայնքային խնդիրների լուծմանըՍտրասբուրգում կայացել է կալանքի տակ գտնվող անձանց հոգեկան առողջությանը նվիրված միջազգային համաժողովըՎենետիկի արվեստի բիենալեում բացվել է Հայաստանի պաշտոնական տաղավարըՀինգ երկիր բոյկոտում է «Եվրատեսիլ 2026»-ըՀանձնաժողովը մտահոգություն և տարակուսանք է հայտնում ENNRHI-ի հայտարարությամբ արված մի շարք արձանագրումների առնչությամբ․ ԿԿՀԴատավոր Մեխակ Գևորգյանին հայտարարվել է խիստ նկատողություն․ ԲԴԽ ԿԳՄՍՆ-ն 3 ահազանգ է ստացել դպրոցներում և բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասինՏիգրան Ենոքյանը նշանակվել է ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Կառավարությունը կընդառաջի իրազեկման արշավին աջակցելու խնդրանքին. վարչապետի աշխատակազմՏավուշում վագոն-տնակ է այրվելՏեղի է ունեցել COP17-ի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ հանդիպումՄինչ Թրամփի այցը Չինաստան, կարեւոր որոշում չի ընդունվիԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ չկա․ ՊապոյանԱրհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի ՄեղրիումԹանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշերՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄԻՊ-ը հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով մրցույթԳլխավոր դատախազի ղեկավարությամբ տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն Ուկրաինայի հակակոռուպցիոն գերատեսչությունները հայտարարել են կազմակերպված խմբի բացահայտման մասինԺամանակ առ ժամանակ կարճատեւ անձրեւԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին երեք ահազանգՓԾ տնօրենն աշխատանքային այցով գտնվել է ՏավուշումԱնկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվումՀայաստանում YouTube-ի մոնետիզացիան այսօրվանից հասանելի է․ ՀայրապետյանԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության արգելքի խախտում չի արձանագրվել. Հակակոռուպցիոն կոմիտեԱյսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով Հայաստանում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ. Էկոնոմիկայի նախարարությունԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանում գաղութացմանն աջակցող իսրայելական կազմակերպությունների դեմ. Ֆրանսիայի ԱԳՆՀայտնաբերվել է 392 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԱրսենալի կարևորագույն հաղթանակ Լոնդոն ստադիոնում«Բարսելոնայի» երկրպագուները սխալմամբ հարձակվել են իրենց թիմի ավտոբուսի վրաՎտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայումԼատվիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Վրաստանի նոր հոգևոր առաջնորդ է ընտրվել մետրոպոլիտ ՇիոնԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումներըԱԺ-ն ընդունեց արտահերթ նիստի շրջանակում հրատապ կարգով քննարկված 5 նախագծերը«Բարսելոնայի» ո՞ր խաղացողին ես կցանկանայի հրավիրել «Ռեալ»... Պեդրիին»«Բարսելոնան» հաղթել է «Ռեալին» և հռչակվել Իսպանիայի չեմպիոն
Արցախ

Եվրապատգամավոր․ Ես Ղարաբաղ այցելել եմ 90-ականներին՝ որպես լրագրող ու այս անգամ՝ որպես քաղաքական գործիչ

Չեխական Aktualne պարբերականին տված հարցազրույցում Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինան մեկնաբանել է 2 գործընկերների հետ ԼՂՀ կատարած իր այցելությունը, որի համար պաշտոնական Ադրբեջանը նրա հանդեպ միջազգային հետախուզում է հայտարարել։ Մեջբերում ենք նրա հարցազրույցը՝ փոքր կրճատումներով։

Ես ու Եվրախորհրդարանից իմ երկու գործընկերները Լեռնային Ղարաբաղ էինք այցելել ԼՂՀ խորհրդարանի հրավերքով։ Ճանապարհածախսը մասամբ ես եմ վճարել, որպեսզի հետագայում այդ ծախսերը ինձ հատուցի Եվրախորհրդարանը։ Իսկ մյուս մասը՝ ԼՂՀ խորհրդարանը։

Սահմանադրական բարեփոխումները կուժեղացնեն նախագահի իշխանությունը, մեծամասամբ ամերիկյան մոդելով։ Գլխավոր կետերից մեկը կդառնա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Արցախի Հանրապետություն վերանվանելը, այդ հողի պատմական անվանումով։ Մենք 100 մարդուց բաղկացած դիտորդների թիմի մեջ էինք։

Փաստն այն է, որ արդեն 25 տարի այդ տարածքում չեն գործում ադրբեջանական օրենքները։Ճիշտ է, Լեռնային Ղարաբաղը դեռ ոչ ոք չի ճանաչել, իսկ միջազգային իրավունքի տեսակետից այն անջատողական երկիր է, Ադրբեջանի իրավազորության տակ։

Որպես լրագրող՝ ես այցելել եմ Ղարաբաղ 90-ականներին, այդ սարսափելի պատերազմի տարիներին։ Ադրբեջանի դիրքորոշումը, որը Ղարաբաղն իրն է համարում, հիմնված է Ստալինի քաղաքականության վրա, որը «կիսիր ու իշխիր» կանոնով այդ հայկական տարածքը միացրել էր Ադրբեջանին։ Ադրբեջանում առայսօր գոյություն ունեն ստալինիզմի վերապրուկները։

Դուք ուղեւորության համար որեւէ բան ստացել ե՞ք

Ես այդ հարցը լրիվ անտեղի եմ համարում։ Ես երբեք ոչինչ չեմ ստանում ոչ որպես լրագրող , ոչ էլ որպես քաղաքական գործիչ իմ աշխատանքի համար։ Թե առաջին, թե երկրորդ դերում ես ենթարկվում եմ միայն իմ խղճին։

Դուք ասում եք, որ մասնակցել եք դիտորդական առաքելության, որում արտերկրներից մոտ 100 դիտորդներ կային։ Կարո՞ղ եք նշել մի քանի երկրներ, որոնց ներկայացուցիչները այնտեղ էին։

Այնտեղ քաղաքական գործիչներ չէին։ Այնտեղ մի շարք դիտորդներ էին տարբեր ոչ կառավարական կազմակերպություններից։ Ես տեսել եմ դիտորդների Պակիստանից, Ֆրանսիայից, Ամերիկայից, Աբխազիայից, ինչը շատ հետաքրքիր է

Ձեր ուղեւորությունը ԵՄ կողմից որեւէ հովանավորության ներքո՞ էր կազմակերպվել:

Ես այդպես չէի ասի։ Իմ դեպքում ամեն ինչ շատ բնական էր։ Ես Եվրախորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ եմ ու պաշտպանության ու անվտանգության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ։ Իմ աշխատանքի էությունն է այցելել հակամարտությունների տարածաշրջաններ, որպեսզի դրանց մասին սեփական պատկերացում կազմեմ։

Դուք ակնկալո՞ւմ էիք, որ Ադրբեջանը ձեզ կալանավորելու հրաման կտա

Այո, ես գիտեի, որ նման բան հնարավոր է։ Դա պաշտոնական Բաքվի արշավի մի մասն է, որը սկսվել է մոտ մեկ ամիս առաջ, երբ Մինսկում կալանավորվեց ռուսաստանցի բլոգեր Լապշինը։ Դա Ադրբեջանի ահաբեկման քաղաքականության մի մասն է

Մտավախություններ չունե՞ք, որ ձեզ էլ կարող են արտահանձնել Ադրբեջանին

Ես Մինսկ չեմ գնա։

news.am