Մոուրինյոն դեմ չէ Ռունիի տեղափոխությանը Չինաստան
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է անգլիացի հարձակվող Ուեյն Ռունիի՝ Չինաստանից ստացած աներեւակայելի առաջարկին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ չինական ակումբներից մեկը 31-ամյա ֆուտբոլիստին առաջարկում է շաբաթական մեկ միլիոն ֆունտ ստերլինգ աշխատավարձով պայմանագիր:
«Ըտրությունը նրանն է։ Չեմ սիրում քննադատել նրանց, ովքեր տեղափոխվում են Չինաստան։ Այնտեղ վճարում են մեծ գումարներ։ Բացի այդ, այդ փորձը կարող է հետաքրքիր լինել։ Նրա հետ երբեք չեմ զրուցել այդ թեմայով։ Կարծում եմ՝ նա դեռ կարող է օգտակար լինել մեր թիմին, սակայն որոշ մակարդակի նվաճումների հասնելուց հետո կարող ես ինքդ որոշել, թե ինչպես շարունակես կարիերադ»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է The Independent-ը։
Անգլիայի հավաքականի ավագը 2004 թվականից է հանդես գալիս մանչեսթերյան ակումբում, որի կազմում մասնակցել է Անգլիայի ընթացիկ առաջնության 16 խաղի եւ դարձել 2 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։ Վերջերս Ռունին գերազանցեց անգլիացի լեգենդար հարձակվող Բոբի Չարլթոնի ռեկորդը եւ 250 գոլով դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության լավագույն ռմբարկուն։ Անգլիական ակումբում նա ստանում է շաբաթական 300 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ։
Հիշեցնենք, որ Ռունին նաեւ Անգլիայի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է եւ այդ ցուցանիշով եւս գերազանցել էր Բոբի Չարլթոնի ռեկորդը:


















































Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Հայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից