Նովակ Ջոկովիչն Անդրե Աղասիին փոխարինել է իր նախկին մարզիչով
Աշխարհի նախկին առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դարձյալ մարզվում է իր նախկին մարզիչ Մարիան Վայդայի գլխավորությամբ, տեղեկացնում է ESPN-ը։
Չեխ 53-ամյա մասնագետը սերբ թենիսիստի հետ աշխատել է նաեւ 2006-2017 թվականներին։ Այս օրերին Ջոկովիչը մարզվում է իսպանական Մարբելիայում եւ պատրաստվում է գրունտի վրա անցկացվող մրցաշարերի մեկնարկին։
Հիշեցնենք, որ այս տարվա մարտ ամսին Նովակ Ջոկովիչը դադարեցրել էր համագործակցությունը աշխարհի նախկին առաջին ռակետ Անդրե Աղասիի հետ։ Ամերիկահայ նախկին թենիսիստը նրան մարզում էր 2017 թվականի մայիսից։
Սպասվում է, որ Ջոկովիչը կմասնակցի Մոնտե Կարլոյում կայանալիք «Մասթերս» շարքի մրցաշարին, որը կկայանա ապրիլի 15-22-ը։ Արմունկի վիրահատությունից հետո նա անցկացրել է 2 մրցախաղ եւ կրել 2 պարտություն։


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է