Հայկական արծիվները PRO Chess League-ի թիմային առաջնության հաղթողն են
Հայկական արծիվները PRO Chess League-ի թիմային առաջնության հաղթողն են
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մեր Հայկական արծիվներ թիմը, որի կազմում էին Զավեն Անդրիասյանը, Կարեն Գրիգորյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Արտակ Մանուկյանը, դարձել էր համաշխարհային chess.com կայքի նախաձեռնությամբ համացանցի միջոցով իրականացվող PRO Chess լիգայի Արևելյան ենթախմբի եզրափակչի հաղթող և հնարավորություն ձեռք բերել մասնակցելու եզրափակչին Սան Ֆրանցիսկոյում։
Վերջինիս մասնակցել է 4 թիմ՝
Չենգդու Պանդաներ /խաղաղօվկիանոսյան ենթամաս/
Սենթ Լուիսի Arch bishops /ատլանտյան ենթամաս/
Լյուբլյանայի կրիաները /կենտրոնական ենթամաս/
Հայկական արծիվներ / արևելյան ենթամաս
Առաջին փուլում մերոնք 8․5-7․5 հաշվով հաղթեցին Սենթ Լուիսի Arch bishops թիմին և Չենգդու Պանդաների հետ, ովքեր առավելության հասան Լյուբլյանայի կրիաները թիմի նկատմամբ, հնարավորություն ստացան պայքարել չեմպիոնի տիտղոսի համար։
Մեր արծիվները վստահ պայքարում հաղթեցին նաև պանդաներին և դարձան PRO Chess League-ի թիմային առաջնության հաղթողը։
Խաղերին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։


















































Հայկական արծիվներ թիմի շախմատիստները մեկնել են Սան Ֆրանցիսկո՝ մասնակցելու PRO Chess լիգայի եզրափակչին
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է