Կամո Հովհաննիսյան. Հայաստանում հանդես եկող բոլոր ֆուտբոլիստներն էլ ցանկանում են տեղափոխվել այլ առաջնություն
Հայաստանում հանդես եկող բոլոր ֆուտբոլիստներն էլ ցանկանում են տեղափոխվել այլ առաջնություն, ասել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ղազախական «Ժետիսուն» համալրած Հայաստանի հավաքականի եզրային պաշտպան Կամո Հովհաննիսյանը:
«Կարիերայիս բելառուսական փուլը նորմալ դասավորվեց: Ստեղծված էին բոլոր պայմանները, իմ խաղի մեջ էլ եղավ առաջընթաց: Սակայն ակումբը չառաջարկեց երկարաձգել պայմանագրը, ես էլ չէի ցանկանում մնալ:
«Ժետիսուի» տարբերակի մասին առաջարկ ստանալուց երկու օր առաջ պայմանագիր էի կնքել «Ալաշկերտի» հետ: Սակայն Հայաստանում հանդես եկող բոլոր ֆուտբոլիստներն էլ ցանկանում են խաղալ այլ առաջնությունում: Ես հետաքրքրվեցի այս առաջարկով եւ միացա թիմին, որը նոր է հավաքվում: Կան նոր խաղացողներ: Մարզչական շտաբի հետ հաճելի է աշխատել, բոլոր պայմանները կան: Թիմի առջեւ դրված է խնդիր Ղազախստանի առաջնությունում լինել առաջին 6 թիմերի մեջ»,- Հովհաննիսյանի խոսքը մեջբերում է sports.kz-ն:
Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը բելառուսական «Տորպեդո-Բելազն» էր:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է