Հենրիխ Մխիթարյանն ու Արսեն Վենգերը ԲԿՄԱ-ի հետ խաղից առաջ մամուլի ասուլիս են տվել
«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ԲԿՄԱ-ի հետ Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչից առաջ ներկա է գտնվել մամուլի ասուլիսին.
«Ես արդեն Եվրոպա լիգայում ու Չեմպիոնների լիգայում խաղալու մեծ փորձ ունեմ: Պետք է հաղթենք առաջին խաղը: Կարևոր է դա անել պատասխան խաղից առաջ»,- հայ ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «Чемпионат»-ը:
Մամուլի ասուլիսին ներկայացել է նաև թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը.
«Մենք դեռևս քառորդ եզրափակչում ենք և այդ է պատճառը, որ չենք երազում տիտղոսի մասին: Պետք է իրատես լինել և քայլ առ քայլ գնալ դեպի չեմպիոնության: ԲԿՄԱ-ն ուժեղ թիմ է, որը հաղթահարել է «Լիոնի» արգելքը: Նրանք լավ են խաղացել ու հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունները 50/50 են»,- ասել է Վենգերը:
Թիիմերի միջև առաջին խաղը կկայանա Լոնդոնում՝ ապրիլի 5-ին: Պատասխան մրցավեճը տեղի կունենա ապրիլի 12-ին «Арена ЦСКА» ստադիոնում:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է