Մեր ժողովուրդը բացարձակ լսողություն է ձեռք բերել
Խաղաղ և ոչ խաղաղ պայքարների թեման էս օրերին շատ շահարկվեց։Մի կողմը տվյալ դեպքում Նիկոլը իրեն ներկայացնում է գանդիական , գիշերը քնելուց առաջ կաթ խմող և խաղաղության օմ շանտի շանտի շանտիի մանթրան մրմնջացող, իսկ մյուս կողմին տվյալ դեպքում «Ծռերին» ակնարկելով ներկայացնում համարյա թե մարդկային արյուն խմող և դիակների կույտ տենչացող։
Մարտի 1-ի խաղաղ քաղաքական գործընթացների արդյունքում որտեղ Նիկոլը առանցքային դերակատար էր 10 զոհ ունեցանք, իսկ «Ծռերի» գործողության արդյունքում 3 զոհ ։Ես էստեղ չեմ պատրաստվում քննարկել ով խփեց, ով էր մեղավոր, որ մեթոդն էր ճիշտ ու սխալ այլ ուզում եմ ասել, որ «խաղաղի» և «ոչ խաղաղի» հետևանքները էդպես միանշանակ չեն։
Ու մի բան էլ մեր ժողովուրդը հատկապես վերջին 30 տարվա մեջ էնքան քաղաքական օպերաներ է տեսել ու լսել, որ համարյա թե բացարձակ երաժշտական լսողություն է ձեռք բերել և շատ լավ զանազանում է կեղծ նոտան իրականից։ Ժողովուրդը սովորաբար սիրում է հետևել անկեղծներին լինեն դրանք Գանդիներ թե Չէգևարաներ։Իսկ ինչպես անկեղծ լինել չկա գրված քաղաքական տեխնոլոգիաների դասագրքերում։
Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)