Տորոնտոյի քաղաքային խորհրդի անդամը տպավորված է Արցախով
Օրերս եղել եմ Արցախում եւ շատ տպավորված եմ այդ փոքրիկ երկրով ու նրա հերոսական ժողովրդով: Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Տորոնտոյի քաղաքային խորհրդի անդամ Ջեյմս (Ջիմ) Կարիգիանիսը:
Սփյուռքի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ջիմ Կարիգիանիսը 2017թ-ի փետրվարի 20-ին ԼՂՀ սահմանադրական հանրաքվեում որպես միջազգային դիտորդ ներկայացրել է Կանադայի կառավարությունը:
Ջեյմս Կարիգիանիսը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, շեշտեց, որ սիրով եւ ոգեւորությամբ է այցելում Հայաստան։ Նա նշեց. «Սա իմ երկրորդ այցելությունն է Հայաստան, օրերս եղել եմ Արցախում եւ շատ տպավորված եմ այդ փոքրիկ երկրով ու նրա հերոսական ժողովրդով: Ես իսկապես հասկանում եւ գնահատում եմ ձեզ, ծանոթ եմ ձեր ժողովրդի պատմությանը: Եղել եմ Վանում, Սասունում, Դիարբեքիրում, շատ հանդիպումներ եմ ունեցել հայերի հետ»:
Կարիգիանիսը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած ավանդի համար 2014թ.Հայաստանում պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով եւ 2014թ.Արցախում «Ոսկե» մեդալով:
Մանրամասները՝ NEWS.am- ում


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից