Չեմպիոնների լիգա․ Մեկնարկում է քառորդ եզրափակիչը
Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում ապրիլի 3-ին կմեկնարկի քառորդ եզրափակիչը, որի առաջին խաղային օրը կկայանան 2 հանդիպումներ։
Մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» Թուրինում կմրցի Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» հետ, իսկ Մյունխենի «Բավարիան» կհյուրընկալվի «Մանչեսթեր Յունայթեդին» պայքարից դուրս թողած իսպանական «Սեւիլիային»։
Օրվա 2 խաղերն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 22։45-ին։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կայանալու է մայիսի 26-ին Կիեւի «Օլիմպիական» ստադիոնում: Կիսաեզրափակիչի զույգերը եւս որոշելու են վիճակահանությամբ։
Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, առաջին խաղեր
Ապրիլի 3
«Յուվենտուս» (Իտալիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 22։45 (Երեւանի ժամանակով)
«Սեւիլիա» (Իսպանիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 22։45
Ապրիլի 4
«Բարսելոնա» (Իսպանիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 22։45
«Լիվերպուլ» (Անգլիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 22։45


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է