Պաշտպանը կարող էր փրկել իր թիմին, սակայն ... (տեսանյութ)
Անգլիայի առաջնության 5-րդ դիվիզիոնի «Ուոքինգ»-«Մաքլսֆիլդ Թաուն» խաղում անհավանական միջադեպ է գրանցվել:
Խաղի 94-րդ րոպեին` 2:2 հաշվի ժամանակ, երբ հյուրերը վճռորոշ գրոհն են իրականացրել, հարձակվողը գնդակը դարպասապահի ոտքերի արանքով փորձել է ուղարկել դարպասը, սակայն գնդակը կանգ է առել դարպասի դիմաց` ցեխաջրի մեջ:
Գնդակին ամենամոտը եղել է պաշտպան Ջոու Ջոնսը: Նա կարող էր դառնալ խաղի հերոսը, սակայն հարվածի պահին վերջինս բռնել է գլուխը և շրջվել` չնկատելով, որ գնդակը չի հայտնվել դարպասում:
Արդյունքում, «Մաքլսֆիլդի» կիսապաշտպան Դենիել Ուայթհեդը առաջինն է հասել գնդակին և այն ուղարկել «Ուոքինգի» դարպասը:
«Ուոքինգն» այլևս ժամանակ չի ունեցել որևէ բան փոխելու և պարտվել է 2:3 հաշվով: «Ուոքինգը» 5-րդ դիվիզիոնի` 24 թիմից բաղկացած առաջնության մրցաշարային աղյուսակի 18-րդ հորիզոնականն է զբաղեցնում:
«Մաքլսֆիլդն» առաջին տեղը կիսում է «Սաթոն Յունայթեդի» հետ:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է