Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Սպորտ

Յանա Եգորյանը Երեւան էր ժամանել եղբոր հետ «բարիշելու» համար

Եկել եմ Երեւան ընտանիքիս տեսնելու, հայրիկիս, եղբայրներիս, տատիկիս հետ լավ ժամանակ անցկացնելու համար։ Նորից ցանկանում էի անակնկալ մատուցել հայրիկիս եւ չտեղեկացնել այցիս մասին, բայց եղբայրներիցս մեկն արդեն հասցրել էր ասել նրան։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռիո-2016-ի կրկնակի օլիմպիական չեմպիոն, թրամարտի կանանց Ռուսաստանի հավաքականի առաջատարներից Յանա Եգորյանը։

Ռուսաստանցի մարզուհին մեկօրյա այցով մարտի 29-ին ժամանել էր Երեւան, որտեղ ապրում է նրա հայրը՝ Կարապետ Ալավերդյանը։ Յանա Եգորյանը Երեւանում անցկացրել է մի քանի ժամ՝ ընթրել ընտանիքի հետ, ապա եղբայրների հետ եղել մայրաքաղաքի ակումբներից մեկում։ Ի դեպ, օլիմպիական չեմպիոնն այս անգամ մնացել է հայրական տանը, որտեղ ծնվել եւ ապրել է մինչեւ 6 տարեկան։

«Երեւանում ինձ շատ լավ եմ զգում։ Ինձ շատ է դուր գալիս եղանակը, մարդիկ, մարդկանց մտածելակերպը, ամեն ինչ հաճելի է։ Եկել եմ ընտանիքիս այցելության։ Ցավոք, ամեն անգամ շատ կարճ ժամանակ եմ ունենում։

Ինձ հետ Երեւանից ոչինչ չեմ տանում, քանի որ ուղեբեռ չունեմ։ Չեմ հասցրել զբոսնել Երեւանում կամ որեւէ տեղ այցելել, քանի որ տանից դուրս չենք եկել, ժամանակս քիչ էր եւ ցանկություն ունեի այն անցկացնել ընտանիքիս հետ։

Ունեմ շատ ընկերներ, որոնց թվում նաեւ շատ են հայերը։ Հայ տղամարդկանց մեջ սիրում եմ նրանց համառությունը, որեւէ բանի հասնելու ձգտումը, բայց չեմ կենտրոնանում այն մտքի վրա, թե պարտադիր կցանկանայի ամուսինս հայ լիներ։ Ազգությունը կարեւոր չէ, կարեւոր է այն, որ ես ու նա լինենք պլյուս եւ մինուս։

Դեռ չեմ ծրագրել, թե ինչ մրցաշարերի եմ մասնակցելու այս տարի, բայց մարզումներս շարունակում եմ։ Այժմ վերադառնում եմ Սոչի, որտեղից էլ եկել էի։ Ինչպես նախապես հայտնել էի, ցանկություն ունեմ մայրիկիս հետ տեղափոխվել Սոչիի։ Այժմ մարզվում եմ Սոչիում»,- ասաց Յանա Եգորյանը։

Մարզուհու հայր Կարապետ Ալավերդյանը NEWS.am Sport-ի թղթակցին հայտնեց, որ դուստրը Երեւան էր ժամանել եղբոր հետ «բարիշելու» համար։

«Յանայի այցը կրկին ինձ համար պետք է անակնկալ լիներ, նա այդպես էր ցանկացել, բայց տղաներիցս մեկն ասաց, որ մի քանի ժամից քույրը ժամանում է։ Պարզվում է՝ նրանք իրարից նեղացած են եղել։ Յանան մի քանի անգամ զանգել է եղբորը, որը միտումնավոր չի պատասխանել։ Յանան էլ որոշել է գալ եւ եղբոր սիրտը շահել, ինչպես նաեւ անակնկալ մատուցել ինձ։ Ես ամեն անգամ տեղեկանում եմ նրա գալու մասին, բայց նա փորձում է միշտ ինձ հաճելի անակնկալ մատուցել։ Ամեն անգամ նրան Երեւանում մեր կողքին տեսնելն արդեն մեծ անակնկալ ու երջանկություն է ինձ համար։ Ասում են՝ նույնիսկ երիտասարդացել եմ։ Իհարկե, Յանայի պես դուստր ունեմ եւ նա իմ կողքին է»,- կատակելով պատմում է Յանա Եգորյանի հայրը։

Հիշեցնենք, մարզուհին Երեւանում եղել էր նաեւ նախորդ տարվա հոկտեմբերին, երբ 17 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ հանդիպել էր հորը։

Լուսինե Շահբազյան