Սամվել Բաբայանը գլխավորել է Լատվիայի չեմպիոն Յուրմալայի «Սպարտակը»
Ֆուտբոլի Ուզբեկստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սամվել Բաբայանը գլխավորել է Լատվիայի չեմպիոն Յուրմալայի «Սպարտակը», հաղորդում է championat.asia-ն։
Ավելի վաղ Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայ մասնագետին ցմահ զրկվել էր այդ երկրում ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու իրավունքից։ Ֆեդերացիայի տվյալներով, 46-ամյա մասնագետը «Պախտակորում» աշխատանքի ժամանակ ֆուտբոլիստների պայմանագրերում անօրինական կատարել է փոփոխություններ: Այն ժամանակ Ուզբեկստանի ֆուտբոլային իշխանությունները մարզիչին մեղադրել էին ազգային հավաքականում աշխատանքը բավարար չկատարելու, իսկ ֆուտբոլիստներին ընտրելիս փորձառու մարզիչների եւ փորձագետների կարծիքը քամահրելու եւ նախապատվությունը ծանոթ խաղացողներին տալու մեջ:
Լատվիայի ֆուտբոլի ֆեդերացիայում հայտնել են, որ Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիան այս տարվա փետրվարի 1-ին կասեցրել է Սամվել Բաբայանի որակազրկումը։
Ամռանը Յուրմալայի «Սպարտակը» հանդես է գալու Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում։ Սամվել Բաբայանը կարող է դառնալ Ուզբեկստանը ներկայացնող առաջին մարզիչը, որի գլխավորած թիմը հանդես է գալիս Չեմպիոնների լիգայում։
Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանն Ուզբեկստանի հավաքականը գլխավորել է 2015-2017-ը։


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է