Ոչ քամի կար, ոչ էլ մարզչական միտք, ոչ էլ նվիրում
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ընկերական խաղում ընդունեց Լիտվայի ընտրանուն եւ պարտվեց 1:0 հաշվով:
Ամբողջ խաղի ընթացքում Հայաստանի հավաքականը ոչ միայն գոլ չխփեց բավական թույլ մերձբալթյան հավաքականին, այլ անգամ վտանգավոր պահ չստեղծեցին:
Խայտառակ խաղ: Չկար մարզչական միտք: Այնպիսի տպավորություն էր, որ ֆուտբոլիստներին ասել էին մտեք դաշտ եւ ինչ կարող եք արեք: Չկար անգամ ուժեղ քամին, ինչպես Էստոնիայի հետ խաղում, որ ասեինք, թե այ որ չլիներ քամին...
Կարճ ասած, իսկական խայտառակություն: Ֆուտբոլիստների մեծ մասը, անհասկանալի է, թե ինչու են հրավիրվում հավաքական: Նրանք, ժողովրդի լեզվով ասած՝ խաղալ չգիտեն, անգամ չեն կարող հավակնել խաղալ Մակեդոնիայի երկրորդ դիվիզիոնի թիմերում խաղալուն:
Անհասկանալի էին, թե ինչ սկզբունքով է Արթուր Պետրոսյանը փոփոխություններ անում: Մի խոսքով բազմաթիվ հարցեր եւ դեռեւս ոչ մի պատասխան:
Այսպիսի խաղով որեւէ լուրջ հաջողության մասին երազելն անգամ ավելորդ է: տարօրինակ է միայն, թե Արթուր Պետրոսյանն ինչպես մնաց իր դիրքում Լեհաստանի եւ Դանիայի հետ խայտառակ հանդիպումներից հետո:
Ցավով ենք ասում, արձանագրում՝ այս թիմը խայտառակություն է:
Top-News.am


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է