Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Հայաստան

Արոնյանի տարօրինակ պարտությունների գաղտնիքը

Հայ շախմատասերները հավակնորդների եզրափակիչ մրցաշարից առաջ լուրջ հույսեր ունեին, որ մեր լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը կպայքարի առաջին տեղի համար եւ ամիսներ հետո աշխարհի չեմպիոնի կոչումը կվիճարկի նորվեգ Մագնուս Կառլսենի հետ:

Նման հույսերը լուրջ հիմքեր ունեին: Արոնյանը լավ մարզավիճակում էր եւ աստիճանաբար վեր էր բարձրանում դասակարգման աղյուսակում: Ցավոք, դեռ մրցաշարի ավարտից առաջ կարող ենք ձաստել, որ Արոնյանը մեր եւ իր հույսերն այս անգամ եւս չի իրականացնի: Միջնամասում Արոնյանը մի քանի անակնկալ եւ տարօրինակ պարտություններ կրեց:

Իհարկե, որեւէ մեկը երաշխավորված չէ պարտություններից, բայց շախմատիստները կվկայեն, որ նման մակարդակի շախմատիստները մեկը մյուսի հետեւից այսպես չեն պարտվում:

Երրորդ տուրում շատ արագ պարտվելով Կրամնիկին, Արոնյանը հաջորդ տուրում հաղթեց Կարյակինին եւ շատերը մտածեցին, որ պարտությունը էապես չի ազդի հետագա պայքարի վրա, բայց այն ինչ տեղի ունեցավ հետո սարսափ ֆիլմի սցենար է հիշեցնում:

Լեւոն Արոնյանը վեցերորդ տուրում զիջեց Սո Վեսլիին, իսկ հաջորդ խաղում պարտվեց Ֆաբիանո Կարուանային, այն էլ այնպես, կարծես իր նպատակն անպայման հենց պարտվելն էր: 

Ութերորդ եւ իններորդ տուրերում խաղալով ոչ-ոքի, ընդ որում, ջանքեր չգործադրելով հաղթանակի համար, Արոնյանը տասներորդ տուրում պարտվեց Կրամնիկին, որն այս մրցաշարում, մեղմ ասած, լավ հանդես չի գալիս եւ հաղթում է միայն Արոնյանին:

Այս պարտությունից հետո Լեւոնը նույնպես, կարծես ցուցադրաբար, եւ ինչ որ բան հասկացնելու համար վերցրեց եւ պարտվեց Կարյակինին:

Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր: Արոնյանին մնում է խաղալ Կարուանայի եւ Սո Վեսլիի հետ: Իսկ մրցաշարային աղյուսակն այնպիսի տեսք ունի, որ առաջին տեղի համար կարող են պայքարել, իսկ ավելի ճիշտ, չեն կարող պայքարել միայն Կրամնիկը, Սո Վեսլին եւ մեր Լեւոնը:

Կարյակինն ու Կարուանան ունեն յոթական, իսկ Դինգ Լիրենը, Գրիշչուկը եւ Մամեդյարովը վաստակել են վեց եւ կես միավոր:

Մինչեւ 12-րդ տուրը բավական լավ վիճակում էր Շաքրիյար Մամեդյարովը, բայց զիջելով Դինգ Լիրենին նա բարդացրեց իր գործերը եւ լավ նվեր մատուցեց Գրիշչուկին եւ Կարուանային: Հենց վերջինիս եւ Արոնյանի խաղից մեծապես կախված կլինի Մամեդյարովի ճակատագիրն այս մրցաշարում: Լեւոնն իր խաղով կարծես հենց սկզբից մեզ հասկացրեց, որ այս մրցաշարում ինչ որ բան այնպես չէ, եւ որ իր պայքարն անիմաստ է: 

Հենց սկզբից էլ ակնհայտ էր, որ ունենք հաղթողի երեք հիմնական հավակնորդ, որոնց վրա, ինչպես ասում են, հսկայական խաղադրույքներ են արված:

Կարուանային վաղուց են նախապատրաստում աշխարհի չեմպիոնությանը եւ նրա վրա հսկայական գումարներ են ծախսվել եւ ծախսվում: Ռուսաստանը խաղադրույք է արել Կարյակինի վրա, իսկ Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ, կարելի է կռահել, թե որքան մեծ գումարներ են ծախսվել Մամեդյարովի հաղթանակի համար:

Կարուանան Արոնյանից բացի մրցելու է Գրիշչուկի հետ: Առաջին տեղը գրավելու համար նրանից գերջանքեր են պահանջում: Երկու խաղում էլ նա հանգիստ կարող է պարտվել: 

Կարյակինը մրցելու է Սո Վեսլիի եւ Դինգ Լիրենի հետ: Կարելի է ասել Կարյակինի հնարավորությունները մի փոքր ավելի բարձր են քան Կարուանայինը, բայց այստեղ, վճռական խոսքը պատկանելու է Արոնյանին: Ում կօգնի Արոնյանը: Սա է հարցերի հարցը, որի պատասխանից շատ ու շատ հարցեր կստանան իրենց պատասխանները:

Ինչ վերաբերում է Մամեդյարովին, ապա նա նախ պետք է խաղա Գրիշչուկի, ապա նաեւ Կրամնիկի հետ: Կարելի է ենթադրել, որ ռուսաստանցի շախմատիստները կխաղան ոչ միայն իրենց, այլ նաեւ իրենց համերկրացի Կարյակինի հաղթանակի համար:

Գարիկ Գասպարյան

Top-News.am