Դարպասապահներ Դե Խեան, Ռեյնան ու Տեր Շտեգենը դժգոհ են ԱԱ-2018-ի գնդակի որակից
Իսպանիայի հավաքականի դարպասապահներ Դավիդ Դե Խեան ու Պեպե Ռեյնան եւ Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մարկ-Էնդրե Տեր Շտեգենը դժգոհել են հունիս-հուլիսին Ռուսաստանու կայանալիք աշխարհի առաջնության պաշտոնական գնդակից, փոխանցում է իսպանական AS-ը:
«Այս գնդակի հետ կապված շատ խնդիրներ կունենան դարպասապահները: Այն իսկապես շատ տարօրինակ է: Այն կարող էին շատ ավելի լավ պատրաստել»,- ասել է Դե Խեան:
«Վստահ եմ, որ այս գնդակի պատճառով աշխարհի առաջնությունում առնվազն 35 գոլ կխփեն հեռվից կատարած հարվածներով: Այս գնդակի հետ հնարավոր չէ աշխատել: Այն ծածկված է պլաստիկե թաղանթով, որի պատճառով բարդ է բռնել: Այս թերությունը պետք է շտկել, քանի դեռ ժամանակ կա»,- ասել է Ռեյնան:
«Գնդակն ավելի լավը կարող էր լինել: Բայց կարծում եմ, որ ստիպված ենք լինելու հարմարվել: Այլ ընտրություն չունենք»,- նշել է Տեր Շտեգենը:
Աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում:


















































Խորվաթիայի նախագահը ԱԱ-2018-ի, ուշացած անձրևանոցի ու իր փչացած սանրվածքի մասին
Ֆրանսիայում դիմավորել են աշխարհի չեմպիոններին (Լուսանկարներ)
Ֆրանսիան ցնծում է, Խորվաթիան տխրում
Դեշանը՝ չեմպիոն-խաղացող և չեմպիոն-մարզիչ
Աշխարհի առաջնության եզրափակիչը լուսանկարներով
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է