Թրամփը պաշտոնանկ է արել ազգային անվտանգության հարցերով խորհրդականին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերթ Մակմասթերին ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Ջոն Բոլթոնով փխարինելու մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
New York Times պարբերականի տեղեկություններով՝ Մակմասթերը Թրամփի հետ իր պլաշտոնանկության հարցը քննարկում է արդեն մի քանի շաբաթ, եւ ԱՄՆ նախագահը ցանկանում է լրացնել ազգային անվտանգության իր թիմը:
«Ես ուրախ եմ հայտարարել, որ Ջոն Բոլթոնը կլինի ազգային անվտանգության հարցերով իմ նոր խորհրդականը: Ես շնորհակալ եմ գեներալ Մակմասթերին աշխատանքի համար, որը մեծ աշխատանք է կատարել եւ ընդմիշտ կմնա իմ ընկերը»,- Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է նա:
Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ Թրամփը նաեւ նշել է, որ Մակմասթերն օգնել է «ԻՊ-ի ջախջախմանը», Հյուսիսային Կորեային բանակցությունների սեղան բերելուն եւ երկրի բարեկեցությունը ամրապնդելուն»:
Ինքը՝ Մակմասթերը հայտարարել է, որ Թրամփին շնորհակալ է «նրա եւ ժողովրդի համար աշխատելու հնարավորության համար»:
Սպիտակ տան ներկաացուցչի խոսքով՝ ԱՄՆ նախագահն ու Մակմասթերը նման որոշման են հանգել փոխադարձ համաձայնությամբ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով