Գագիկ Ծառուկյանը ձեռք է բերել «Էրեբունի» ֆուտբոլային ակումբը
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ձեռք է բերել ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող «Էրեբունի» ակումբը։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Նրա խոսքով՝ Գագիկ Ծառուկյանը ցանկանում է հիմնել երկու ակումբ։
«Հանդիպման ընթացքում սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ինձ ասաց, որ Գագիկ Ծառուկյանը ցանկանում է երկու ակումբ հիմնել: Քանի որ մեկ առաջնությունում ֆինանսական մեկ աղբյուրից սնվող երկու ակումբներ չեն կարող լինել, իմ հորդորով Գագիկ Ծառուկյանը ձեռք բերեց Առաջին խմբում հանդես եկող «Էրեբունի» ակումբը, որը հաջորդ տարվանից հանդես կգա Բարձրագույն խմբում»,- ասաց ՀՖՖ նախագահը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը։
Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Արտոնագրման կոմիտեն Հայաստանի Բարձրագույն խմբի հաջորդ մրցաշրջանին մասնակցելու իրավունք ընձեռող «Ազգային» արտոնագրեր էր շնորհել 10 ակումբների, այդ թվում՝ «Էրեբունիին»։


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է