Գլենդելում բանկային խարդախության համար հայի են դատապարտել
Գլենդելի բնակիչ Կորյուն Հակոբյանին դատապարտել են Քարմայքլում բանկային խարդախության համար։ Ինչպես նշել է դաշնային դատախազ ՄքԳրեգոր Սքոթը, դաշնային դատավոր Գարլանդ Բարրել-կրտսերը 64-ամյա Կորյուն Հակոբյանին դատապարտել է երկու տարվա ազատազրկման՝ հիփոթեքային մուրհակներով խարդախ սխեմայում կեղծ գնորդի դեր կատարելու համար, հայտնում է Slavicsac-ը։
Դատարանի փաստաթղթերի համաձայն, Հակոբյանը հանդես է եկել որպես Քարմայքլում տան գնորդ։ Նա ստորագրել է վարկ վերցնելու դիմումը՝ իմանալով, որ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։ 2007թ. հուլիսի 3-ին եկամուտների, խնայողությունների, զբաղվածության մասին կեղծ տեղեկանքներով բանկ համաձայնվել է 100 տոկոսով ֆինանսավորել առանձնատան գնումը եւ փոխանցել է 824 հազար դոլար գումար։
Հակոբյանի փոխարեն այդ տանն այլ անձ է բնակվել։ Տունը գնելուց երկու ամիս անց Հակոբյանն անշարժ գույքի գրավադրմամբ 200 հազար դոլար վարկ է ստացել՝ կրկին բանկին կեղծ տեղեկանքներ ներկայացնելով։ Գումարները ստանալուց հետո մեծ մասը նա փոխանցել է դստեր եւ փեսայի հաշվին։
Կեղծ դիմումների հիման վրա վարկատուները կես միլիոն դոլար են վճարել՝ ընդհանուր առմմաբ 580 հազար դոլարի վնաս կրելով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով