Ռոնալդինյոն սկսել է քաղաքական կարիերա
Բրազիլիայի հավաքականի, ՊՍԺ-ի, «Բարսելոնայի», «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն սկսել է քաղաքական կարիերա։
Նախկին ֆուտբոլիստն ընդգրկվել է Բրազիլիայի Հանրապետական կուսակցության կազմում եւ պատրաստվում է այս տարի մասնակցել երկրի համընդհանուր ընտրություններին։ 38-ամյա Ռոնալդինյոն ծրագրել է մասնակցել ազգային կոնգրեսի ընտրություններին։ Սպասվում է, որ նա աթոռ կստանա Բրազիլիայի դաշնային սենատում եւ կմասնակցի երկրի օրինաստեղծման գործընթացին, գրում է Metropoles-ը։
Հիշեցնենք, որ Ռոնալդինյոն կարիերան ավարտելու մասին պաշտոնապես հայտարարել էր այս տարվա հունվարին։ 2002թ. աշխարհի չեմպիոնի պրոֆեսիոնալ կարիերայի վերջին ակումբը բրազիլական «Ֆլումինենսեն» էր, որից նա հեռացել էր 2015թ. սեպտեմբերին:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է