Թրամփն անտեսել է խորհրդականներին
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չի հետևել ազգային անվտանգության հարցերով իր խորհրդականների նախազգուշացումներին ու Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ զանգահարել ու շնորհավորել է Վլադիմիր Պուտինին, գրում է Washington Post-ը:
Պարբերականը մանրամասնում է, որ խորհրդականները շատ ջանքեր են գործադրել 71-ամյա ղեկավարին այդ մտքից հետ պահելու համար: Այդ թեմայի շուրջ Թրամփին ներկայացված փաստաթղթերում նույնիսկ մեծատառերով գրված է եղել «ՉՇՆՈՐՀԱՎՈՐԵՔ»:
Հատկանշական է, որ Թրամփը ոչ միայն զանգահարել ու շնորհավորել է, այլև անտեսել է խորհրդականների մյուս նախազգուշացումը, որը վերաբերում էր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում վերջերս Մեծ Բրիտանիայոմ նախկին ռուս լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման սկանդալային դեպքի խիստ դատապարտմանը:
Նշվում է, որ Թրամփն այս մասին չի խոսել ռուս գործընկերոջ հետ:
Անդրադառնալով Պուտինի հետ հեռախոսազրույցին՝ Թրամփն ընդգծել է, որ ամեն ինչ լավ է անցել:
«Հավանաբար, մենք կհանդիպենք մոտ ապագայում»,-տեղեկացրել է նա:
ԱՄՆ նախագահը լրագրողներին պատմել է, որ բարեմաղթանքներ է հղել Պուտինին վերընտրվելու կապակցությամբ, ինչպես նաև քննարկել է սիրիական, հյուսիսկորեական հարցերը:
Աղբյուրը հավելում է, որ Թրամփը խիստ քննադատվել է այս հեռախոսազանգի համար: Մասնավորապես՝ հանրապետական սենատոր Ջոն ՄքՔեյնն իր թվիթերյան էջում գրել է. «ԱՄՆ նախագահը հանդես չի գալիս որպես ազատ աշխարհի առաջնորդ՝ կեղծ ընտրություններում տարած հաղթանակի առթիվ շնորհավորելով բռնապետերի: Զանգահարելով Վլադիմիր Պուտինին՝ նախագահ Թրամփը վիրավորեց Ռուսաստանի յուրաքանչյուր քաղաքացու, որը զրկված էր ազատ ու թափանցիկ ընտրություններին մասնակցելու իրավունքից»:
Նմանատիպ կարծիք են հայտնել բազմաթիվ այլ կոնգրեսականներ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով