«Շանթը» «Էլենի օրագիրը» շփոթում է ֆուտբոլի հետ
Մեկ շաբաթ առաջ մենք տեղեկացանք, որ «Շանթ» հեռուստաընկերությունը գնել է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խաղերի հեռարձակման իրավունքը: Իմացանք նաեւ, որ «Շանթը» գնել է խաղերի հեռարձակման իրավունքը, որ խաղերը չհեռարձակի: Ավելին, դեռ հերիք չէ 1/8-րդ եզրափակիչ 16 խաղերից հեռարձակելու են միայն երկուսը, դեռ մի բան էլ պահանջել են, որ «Յուքոմը» եւ «Ռեստելեկոմը» փակեն բոլոր այն ալիքներն այն ժամանակ, երբ ընթանում են ֆուտբոլային մյուս հանդիպումները:
Մեկ շաբաթ առաջ մտածեցինք, որ «Շանթը» խամություն է արել, եւ որ շուտով կհասկանա իր սխալը: Այսօր մենք կրկին բախվեցինք դաժան իրականության հետ կրկին անգամ: «Շանթի» ղեկավարության պահվածքը կարելի է որակել եւ մանր խուլիգանություն, եւ չուզողություն, եւ դավադրություն ուղղված հայ ֆուտբոլասերների դեմ:
Այս դեպքում արդեն երկրի համապատասխան մարմինները պետք է իրենց բարձրության վրա գտնվեն եւ պաշտպանեն ՀՀ քաղաքացու ոտնահարված իրավունքը, ապացուցելու համար, որ մենք պետություն ունենք: «Շանթին» պետք է պարտադրվի ցուցադրել բոլոր խաղերը, կամ պետք է բնակչությանը հնարավորություն տրվի խաղերին հետեւել այլ հեռուստաալիքներով:
ՀՀ քաղաքացին յուրաքանչյուր ամիս 10, 15 կամ 18 հազար մի կողմ է դնում, որ ֆուտբոլ դիտի, իսկ ինչ որ մեկը որոշում է, որ ինքն այնքան կա, որ բոլորին կարող է զրկել սպասված հաճելի ժամանցից եւ ջուրը գցել ՀՀ քաղաքացու փողերը:
Կարծում ենք, որ կգտնվեն փաստաբաններ, որոնք կնախաձեռնեն կոլեկտիվ հայց ֆուտբոլասերների կողմից «Շանթ» հեռուստաընկերության դեմ: «Շանթը» պետք է փոխհատուցի մեր քայքայված նյարդերի եւ ջուրը գցված գումարների համար, իսկ պետությունն էլ պետք է ապացուցի, որ, իրոք, ՀՀ քաղաքացու իրավունքների պաշտպանն է:
Գեղամ Նազարյան
Top-News.am


















































Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը