Յակուտսկի օդանավակայանում օդանավից ոսկու ձուլակտորներ են թափվել (Տեսանյութ, լուսանկարներ)
Յակուտսկի Մագան օդանավակայանից օդ բարձրացած Ան-12 բեռնատար օդանավից թռիչքի ժամանակ օդի հոսանքը պոկել է բեռնահորի փեղկը, ինչի հետեւանքով, ինչպես հայտնում են ականատեսները, թափվել են օդանավում գտնվող ոսկու ձուլակտորներ:
Բեռի մի մասը, որը տեղափոխում էր Ան-12-ը, հայտնվել է օդանավակայանի թռիչքուղում, փոխանցում է YakutiaMedia գործակալությունը:
Տեղի ունեցածի հետ կապված ուժայինները միջադեպի վայրը շրջափակել են, ոստիկանական ուժեղացված հսկողություն է հաստատվել նաեւ Յակուտսկի օդանավակայանում:
Յակուտսկի օդանավակայանի կայքում նշվել է, որ Ան-12-ը պատկանում է նովոսիբիրսկայն «Նիմբուս» ավիաընկերությանը: Թռիչքից առաջ մասնագետներն օդանավը ստուգել են: Տեխնիկների խոսքով՝ օդանավը սարքին էր:
Միջադեպից հետո անձնակազմը որոշել է վերադառնալ Յակուտսկ, այնուհետեւ օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել Մագանի օդանավակայանում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով