Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ Ֆլորիդա նահանգի հարավում բռնկված հզոր անտառային հրդեհները վերահսկողությունից դուրս են եկել Լեյբորիստական կուսակցությունը ջախջախիչ պարտություն է կրում տեղական խորհուրդներում, Ֆարաջի Reform UK-ը առաջընթաց է գրանցում. BBC Իրանն ակնկալում է արտասահմանյան բանկերում իր ակտիվների անհապաղ ապատասառեցում ԱԺ-ն քննարկել է Ծովինար Վարդանյանի հեղինակած նախագիծը Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագիծ է մշակվել Պե՞տք է հրապարակվի զոհված հերոսի մասին տեղեկատվություն, եթե ծնողը դեմ է Մետրոյի շաբաթը թվերով. տոմսային համակարգը շարունակելու է գործել մի քանի տարբերակով Հայաստանը և ԱԶԲ-ն ստորագրել են COP17-ի կազմակերպմանը աջակցող հուշագիր Ունեցել ենք բիոմետրիկ համակարգ, բայց այն որևէ աղերս չունի կենսաչափական համակարգի հետ. ՆԳ նախարար ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները խստացնելու նախագիծը Նոր Նորք վարչական շրջանի պաշտոնատար անձանցից 2-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներՖլորիդա նահանգի հարավում բռնկված հզոր անտառային հրդեհները վերահսկողությունից դուրս են եկելԼեյբորիստական կուսակցությունը ջախջախիչ պարտություն է կրում տեղական խորհուրդներում, Ֆարաջի Reform UK-ը առաջընթաց է գրանցում. BBCԻրանն ակնկալում է արտասահմանյան բանկերում իր ակտիվների անհապաղ ապատասառեցումԱԺ-ն քննարկել է Ծովինար Վարդանյանի հեղինակած նախագիծըՔանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագիծ է մշակվելՊե՞տք է հրապարակվի զոհված հերոսի մասին տեղեկատվություն, եթե ծնողը դեմ էՄետրոյի շաբաթը թվերով. տոմսային համակարգը շարունակելու է գործել մի քանի տարբերակովՀայաստանը և ԱԶԲ-ն ստորագրել են COP17-ի կազմակերպմանը աջակցող հուշագիրՈւնեցել ենք բիոմետրիկ համակարգ, բայց այն որևէ աղերս չունի կենսաչափական համակարգի հետ. ՆԳ նախարարԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները խստացնելու նախագիծըՆոր Նորք վարչական շրջանի պաշտոնատար անձանցից 2-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելԱռաջարկվում է վերանվանել ԲՏԱ նախարարության անունըՌեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքիԵՄ-ն կաջակցի Հայաստանին ԵՄ ուղով գնալու հարցումԵրևանում մայիսի 11-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրևԳլխավոր դատախազի հրամաններով Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններՀայրենասիրությունը կարգապահ ապրելակերպն է դժվար ժամանակներում. Նարենդրա ՄոդիԹեհրանի հիմնական կենտրոնացումը տարածաշրջանային պատերազմի դադարեցումն էՎրաստանն այսօր ընտրելու է իր 142-րդ Կաթողիկոս-ՊատրիարքինՊիստորիուսի այցը Ուկրաինա նախապես չի հայտարարվել՝ անվտանգության նկատառումներից ելնելովԱԺ-ն քննարկում է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու համար պատիժները խստացնելու նախագիծըԱրտաքին գործերի նախարարությունն առաջարկում է ներդնել Դիվանագիտական գրասենյակների ինստիտուտՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀայաստանի ՆԳ նախարարությունը ՄԱԿ Զարգացման ծրագրի լավագույն գործընկերներից էԴոնալդ Թրամփը 8,5 տարվա ընդմիջումից հետո կայցելի ՉինաստանՀանրապետությունում մայիսի 8-11-ը բացահայտվել է 296 հանցագործություն. գրանցվել է 39 ավտովթարԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանիՀԷՑ-ի 2026-ի Ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 46,7 մլրդ դրամ. Ռոմանոս ՊետրոսյանԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստՆեթանյահուն պատրաստվում է առաջիկա տասնամյակում հրաժարվել ԱՄՆ ռազմական ֆինանսական աջակցությունիցՀայաստանի համար ԵՄ-ն լոկ գործընկեր չէ«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել ենՄարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը մտահոգություն է հայտնել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի անկախությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերաբերյալՀանտավիրուսի պատճառով մեկուսացված նավը հասել է ԹեներիֆեԵրբ գա պահը, Հայաստանն ընտրություն կկատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև․ ՄիրզոյանԿրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ ՊեսկովՍթիվեն Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կմեկնեն ՄոսկվաԴեռ կան հարստացման կայաններ, որոնք պետք է ապամոնտաժվեն. ՆեթանյահուԵրևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվելՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱդրբեջանից Հայաստան է ուղարկվել 16 վագոն դիզելային վառելիքՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարին Հունգարիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետումSardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիրԷդվարդ Ասրյանը ներկա է եղել ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն
Սպորտ

Ֆրանկ դե Բուր. Արաս Օզբիլիսը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է

«Այաքս» ու «Բարսելոնա» թիմերի պաշտպան, Հոլանդիայի հավաքականի ավագ Ֆրանկ դե Բուրը, ով ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո «Այաքսում», հետո նաեւ «Ինտերում» գլխավոր մարզիչ էր աշխատում, հարցազրույց է տվել NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանին, որտեղ պատմել է իր ապագա պլանների, Հոլանդիայի հավաքականի խնդիրների եւ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսի մասին, ում ժամանակին մարզել է:

Ֆրանկ, նախորդ ամռանը գլխավորեցիք «Ինտերը», բայց նոյեմբերին արդեն հեռացաք թիմից: Ինչո՞վ եք այս պահին զբաղվում:

«Ինտերի» հետ աշխատանքս ցավոք հաջող չստացվեց: Մնացի այնտեղ միայն մի քանի ամիս: Այժմ ժամանակավոր դադար եմ վերցրել, հանգստանում եմ: Ժամանակ եմ անցկացնում ընտանիքիս հետ: Եկող մրցաշրջանում կսկսեմ աշխատել նոր թիմի հետ:

Գուցե մի օր գլխավորեք Հոլադիայի ազգային հավաքակա՞նը:

Ամեն բան հնարավոր է այս կյանքում: Բայց այժմ ես զգում եմ, որ ինձ դեռ վաղ է գլխավորել հավաքականը: Ես դեռ ուզում եմ աշխատել ակումբների հետ: Այս պահին իմ սիրելի առաջնությունը Անգլիայինն է: Կցանկանամ այնտեղի թիմերից մեկը գլխավորել: Բացի այդ լեզուն բավական հեշտ է այլ երկրների հետ համեմատ:

Այս պահին կա՞ն առաջարկներ:

Այո կան, բայց ցանկանում են, որ ես հենց հիմա միանամ թիմին՝ ֆուտբոլային տարվա կեսից: Իսկ ես կուզեմ գլխավորել թիմը հենց տարվա սկզբից:

Հոլանդիայի հավաքականը միշտ եղել է ուժեղ ու մրցունակ: Այսօր նա բավական թուլացել է: Կարծում եք՝ պատճառը սերնդափոխության մե՞ջ է:

Այո, այս պահին այնքան էլ ուժեղ չենք: Խնդրի մի մասը, այո սերնդափոխության մեջ է: Բացի այդ, կա նաեւ այն փաստը, որ մեր շատ խաղացողներ լքում են Հոլանդիայի առաջնությունը դեռ շատ երիտասարդ տարիքում ու գնում ուժեղ առաջնություններ, ինչպիսին Անգլիան է, Իսպանիան: Նրանք հիմնականում լինում են 20–21 տարեկան: Լավ է, երբ ֆուտբոլիստը մշտապես խաղա, բայց այդ երիտասարդները ամեն խաղում չէ, որ ստանում են խաղային պրակտիկա: 20 տարեկանում պետք է բոլոր խաղերին մասնակցես, աճես, որ արդեն 25– 26 տարեկանում փորձ ունենաս: Օրինակի համար Մեմֆիս Դեպայը: Նա հիանալի ֆուտբոլիստ է: Լքեց ՊՍՎ-ն շատ երիտասարդ տարիքում, բայց «Մանչեսթեր Յունայթեդում» նա բավականաչափ խաղային պրակտիկա չէր ունենում: Այս հավաքականի հետ կապված հույս ունեմ, որ Ռոբենն ու Ստրոտմանը կապաքինվեն ու կխաղան: Նրանք շատ կարեւոր են մեզ համար: Երկար բացակայեցին վնասվածքների պատճառով: Հուսամ, երբ ապաքինվեն, թիմը լավ արդյունքները կգրանցի:

Հոլանդիայում աճո՞ւմ է տաղանդավոր երիտասարդություն:

Այսպիսի իրավիճակ երբեմն լինում է: Մենք 80–ականներին կեսերին էլ խնդիր ունեինք կադրերի հետ: Հուսանք հիմա լավ երիտասարդ սերունդ է առաջ գալիս՝ հատկապես «Այաքսում», որոնք կհամալրեն ազգային հավաքականը:

Երբ Դուք մարզում էիք «Այաքսը» այնտեղ հանդես էր գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը: Ի՞նչ կասեք նրա մասին:

Նա այդքան էլ մոտիվացված չէր, բայց ես կարող էի հասկանալ նրան: Արասը մեկ խաղ խաղում էր, մեկ խաղ չէր խաղում: Երբ նա տեղափոխվեց այլ թիմ ու սկսեց բավականաչափ խաղային ժամանակ ունենալ, այդ ժամանակ երեւաց նրա իսկական պոտենցիալը, քանի որ նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Ես նրան ասացի, որ չեմ ցանկանում, որ լքես «Այաքսը»: Իհարկե, կընդունեմ քո որոշումը, բայց դու կարող ես դառնալ շատ կարեւոր ֆուտբոլիստ «Այաքսի» համար: Բայց «Այաքսում» նա բավականաչափ մոտիվացված չէր:

Փաստորեն «Այաքսից» հեռանալը նրա ցանկությունն էր:

Այո, ես չէի ցանկանում, որ նա հեռանա, բայց նա այնտեղ հեռանկարներ տեսավ: Արասը մի քիչ բախտավոր չէր իր ծնկի հետ կապված հարցերում: Արդեն երրորդ անգամ վիրահատվում է: Ռուսաստան տեղափոխվելը մեծ հնարավորություն էր նրա համար: Այնտեղ նա լավ շրջան ունեցավ:

Կարծում եք՝ Ռուսաստանի առաջնությունը լա՞վ տարբերակ էր նրա համար:

Ռուսաստանում խաղալը լավ հնարավորություն է այլ լիգաներում հայտնվելու համար, օրինակ նույն Անգլիայում: Այժմ նա 26–27 տարեկան է: Նա, իհարկե, պետք է մտածեր իր հետագա կարիերայի մասին, իր ընտանիքի մասին: Ռուսաստան տեղափոխվելուց առաջ նա, իհարկե, մտածել է ամեն բանի մասին, հաշվարկել է: Ես հասկանում եմ իրեն:

Ձեր կարծիքով, այս տարվա Չեմպիոնների լիգայում ո՞ր թիմն ունի ամենամեծ հնարավորությունները:

Կարծում եմ՝ «Ռեալ Մադրիդը» ունի շատ լավ հնարավորություններ: ՊՍԺ շատ լավ տպավորություն թողեց «Բարսելոնայի» հետ խաղում: Երրորդ թիմը «Բավարիան» է: Կարծում եմ` սրանք են հիմնական ֆավորիտները:

Որպես ֆուտբոլիստ Ձեր կարիերայի լավագույն ու վատագույն խաղերը:

Վատագույնը Եվրո 2000-ին էր, երբ ես չիրացրեցի 11 մետրանոցը: Այդ տարի մենք կարող էինք դառնալ Եվրոպայի չեմպիոն: Իսկ լավագույնը, չնայած որ մենք պարտվեցինք 11 մետրոնոցներով, Բրազիլիային ԱԱ 199-ի կիսաեզրափակիչում էր: Իմ կարծիքով իմ լավագույն խաղն էր:

Իսկ դրան նախորդող խաղում Ձեր հիանալի փոխանցումից հետո Դենիս Բերգամպը խփեց այն հրաշալի գոլը:

Այո դա քառորդ եզրափակչում էր, Արգենտինայի հետ խաղում:

Ունե՞ք ֆուտբոլային երազանք:

Առաջին հերթին ցանկանում եմ լինել առողջ: Դա է ամենակարեւորը: Ցանկանում եմ տալ ամեն ինչ այն թիմին, որի հետ կաշխատեմ: Իհարկե, ցանկանում եմ տիտղոսներ նվաճել ոչ միայն Հոլանդիայում, այլ նաեւ այլ երկրներում:

 

news.am