ՊԱՕԿ-ի նախագահը խաղի ժամանակ ատրճանակով մտել է խաղադաշտ (Լուսանկար)
ՊԱՕԿ-ի եւ ԱԵԿ-ի միջեւ ֆուտբոլի Հունաստանի առաջնության խաղում տեղի է ունեցել սկանդալային միջադեպ։
0։0 հաշվի ժամանակ ՊԱՕԿ-ի պաշտպան Ֆերնանդո Վարելան վերջին րոպեներին գրավել է դարպասը, սակայն գոլը չի արձանագրվել խաղից դուրս վիճակի պատճառով։ Դա դուր չի եկել ՊԱՕԿ-ի նախագահ, ռուս գործարար Իվան Սավիդիին, որն իր թիկնապահների հետ ներխուժել է խաղադաշտ եւ հարձակվել գլխավոր մրցավարի վրա։ Տեսախցիկների ուշադրությունից չի վրիպել, որ Իվան Սավիդիի մոտ եղել է ատրճանակ։ Այդ միջադեպից հետո հանդիպումը դադարեցվել է եւ չի շարունակվել:
Sport24.gr-ի համաձայն՝ ԱԵԿ-ը մտադիր է միջադեպի վերաբերյալ բողոք ներկայացնել ՖԻՖԱ-ին ու ՈւԵՖԱ-ին։
Իվան Սավիդին 2012-ից է ՊԱՕԿ-ի նախագահը։ Նախկինում նա եղել է նաեւ ռուսական «Ռոստովի» նախագահը, ինչպես նաեւ 2 անգամ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից ընտրվել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից