Մարտական ոչ ոքիների օր՝ Հայաստանի առաջնությունում
Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 18-րդ տուրի վերջին խաղում առաջատար «Ալաշկերտը» սեփական դաշտում մարտական ոչ ոքի խաղաց «Բանանցի» հետ՝ 2։2։
Առաջին խաղակեսում «Բանանցը» խփեց 2 գոլ, սակայն դաշտի տերերը մինչեւ ընդմիջման գնալը հավասարեցրին հաշիվը 3 րոպեում։ Երկրորդ խաղակեսում դարպասի գրավումներ չարձանագրվեցին։
26 միավոր հավաքած «Բանանցը» երրորդ տեղում է եւ արդեն մեկ միավոր է հետ փոխչեմպիոն «Գանձասար-Կապանցի»։ «Ալաշկերտն» ունի 34 միավոր։
Հիշեցնենք, որ օրվա մյուս խաղում «Փյունիկը» եւ «Արարատը» եւս բաժանվել էին մարտական ոչ ոքիով՝ 3։3։
Հայաստանի առաջնություն, 18-րդ տուր
«Ալաշկերտ» - «Բանանց»՝ 2։2
Միհրան Մանասյան, 36, Արտյոմ Սիմոնյան, 39 – Վահագն Այվազյան, 21, Արամ Բարեղամյան, 28


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից