«Գանձասարը» մրցավարին համոզեց չեղարկել 11-մետրանոցը. զավեշտալի դեպք (տեսանյութ)
Հետաքրքիր դեպք գրանցվեց Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Գանձասար Կապան»-«Շիրակ» խաղի ընթացքում: Այսօր՝ մարտի 7-ին, կայացած հանդիպման 31-րդ րոպեին «Գանձասարի» խաղացողները տուգանային հրապարակում գցեցին մրցակցի խաղացող Արամ Մուրադյանին: Այդ ժամանակ 1:0 հաշվով առջեւում էր «Գանձասարը»: Գլխավոր մրցավար Սուրեն Բալիյանը 11-մետրանոց նշանակեց, սակայն մինչեւ շիրակցիները պատրասվում էին իրացնել այն, մրցավարը 11-մետրանոցը փոխարինվեց անկյունայինով (տեսանյութում՝ 42 րոպե 30 վայրկյանից): Տեսագրությունից կարող է տպավորություն ստեղծվել, որ «Գանձասարի» ֆուտբոլիստները ճնշում են գործադրում մրցավարի վրա:
Մրցավարների կողմից կայացված որոշումները ոչ թե օգնականների, այլ ֆուտբոլիստների ճնշման տակ փոխելը ընդունված չէ անգամ եթե նրանք սխալ են:
Այսօրվա հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով: 23-րդ րոպեին «Գանձասարից» հաշիվը բացել էր Արա Խաչատրյանը: 42-րդ րոպեին էլ գյումրեցիների կազմում պատասխան գնդակը խփել էր Մուսա Բակայոկոն:
Խաղը կայացավ Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում, սակայն տանտիրոջ կարգավիճակում «Գանձասարն» էր: Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին, որտեղ տանտերը կլինի «Շիրակը»:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից