Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Հայաստան

Հ․ Բագրատյան․ «Անհասկանալի է 7,5% տնտեսական աճի պայմաններում 36 հազ. մարդու արտագաղթը»

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱՎԾ-ի կողմից հայտարարված 7,5 տնտեսական աճին․

2017-ի ԱՎԾ վիճակագրական տվյալների վերլուծությունը մտահոգում է։ Նորից դիմել են կեղծիքների։ Մի շարք մակրոտնտեսական թվեր չեն համընկնում։ Այսպես, անհասկանալի է 7,5% տնտեսական աճի պայմաններում 36 հազ. մարդու արտագաղթը։ 2017-ի դեկտեմբերին գրանցվել է 240 հազ դրամ միջին աշխատավարձ, նույն թվում մասնավոր հատվածում՝ 278 հազ դրամ։ Ի՞նչու մարդիկ դա չեն նկատում։ եվ ընդհանրապես, 2007-ի համեմատ միջին աշխատավարձն աճել է 220%-ով (3.2 անգամ) 48.2% գնաճի պայմանններում, ի՞նչու է 300 հազ մարդ լքել Հայաստանը։ Մի՞թե այդքան ապերախտ են լինում։ Կամ աշխատավարձի նման աճի պայմաններում այդ ի՞նչու է աշխատավարձի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կտրուկ անկում ապրել։ Հիմա 2017-ի մասին։ Անշուշտ, կառավարությունը ջանքեր է թափել։ Ինչ-որ աճ կա։ Այդ մասին խոսել ենք։ Բայց պարզ մակերեսային վերլուծությունը նոր վիճակագրական խեղաթյուրումներ ու հավելագրումներ է վեր հանում։ Խոսենք ներդրումների և ՀՆԱ դեֆլյատորի մասին։

Կառավարությունը դեռ տարեսկզբին հայտարարեց 850 մլն դոլար ներդրումների մասին։ Տարեվերջին հրապարակվեց փաստացի կատարողականը՝ 856.5 մլն դոլար (http://www.gov.am/u_fi…/file/documents/INVESTMENTS_28_02.pdf) կամ 415.9 մլրդ դրամ՝ իբրև ներդրումներ հիմնական կապիտալի վրա։ Սկզբից ոչ-ոք կառավարությանը չէր հավատում։ Պարզապես չէին հասկանում։ Կառավարությունը հո չէր խոստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին։ Խոսքը հիմնական կապիտալի տարրերի վրա կատարվող ներդրումների մասին էր։ Ի վերջո, կառավարությունը խոստացածը «կատարեց». 415,9 մլրդ դրամ։ Սակայն թիվը 2016-ի թվից պակաս էր։ Այդ տարի եղել էր 410,6 մլրդ դրամ (http://www.cisstat.ru/)։ Բայց 2017-ին 2,6 տոկոս ՍԱԳ, 3.2% արդյունաբերական և 6.7% շինարարական գների աճ կա։ Ուրեմն, 2017-ի ներդրումները զգալիորեն պակաս են 2016-ից։ Ավելացնենք նաև, որ այդ նույն ներդրումները 2015-ին եղել են 481,5, 2014-ին՝ 463.9, 2013-ին՝ 453.4, 2012-ին՝ 479.4, 2011-ին՝ 504.8, 2010-ին՝ 588.8, 2009-ին՝ 579.7, 20 2008-ին՝ 858.7 և 2007-ին՝ 671 մլրդ դրամ։ Հիմա նայենք թե հիմնական կապիտալի ի՞նչ ներդրումների հետ գործ ունենք։ Կառավարության նշված կայքում թվարկած է 58 ծրագիր։ Անդրադառնանք առաջին 12-ին։

1. «Մանկատների և խնամքի կենտրոնների վերանորոգում և հիմնանորոգում» - 0,36 մլն դոլար։ Սխալ է։ Վերանորոգումը չի կարող ներդրում լինել։

2. «Սոցիալական ոլորտի բարեփոխումների ծրագրեր»։ 2.8 մլն դոլար։ Ներդրումներ չկան։

3. «Բժշկական կենտրոնների վերանորոգում, սարքավորումների ձեռքբերում և նոր ծառայությունների հիմնում»։ 24.4 մլն դոլար։ Ներդրումներ են միայն սարքավորումների ձեռք բերումը։

4. «Նոր կառուցվող մարզային լաբորատորիաների ապահովում սարքավորումներով»։ 6.9 մլն դոլար։ Ներդրում է։

5. «Էլեկտրոնային մոնիթորինգի սարքավորումների փորձարկում ՔԿՀ պիլոտային ստորաբաժանումներում»։ 0.04 մլն դոլար։ Ներդրում է։

6. «Քրեակատարողական հիմնարկներում էներգախնայողության միջոցառումներ իրականացում»։ 2,4 մլն դոլար։ Ներդրում չէ։

7. «Օրենսդրության կատարելագործման և իրավական հետազոտությունների կենտրոնի ստեղծում»։ 0.09 մլն դոլար։ Պարզ չէ։

8. «Աջակցություն Հայաստանի Կառավարությանը հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման գործում՝ ընդլայնելու օրենսդրական և կարգավորող դաշտը ազդարարների արդյունավետ պաշտպանության համակարգին աջակցելու նպատակով» դրամաշնորհային ծրագիր։ 0.04 մլն դոլար։ Ներդրում չէ։

9. «Պահպանվող տարածքների աջակցման, ԲՀՊՏ-ների կարողությունների զարգացման ծրագրեր, «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման ծրագիր»։ 1.6 մլն դոլար։ Ներդրում չի երևում։

10. «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ծրագիր»։ 1 մլն դոլար։ Ներդրում չի երևում։

11. « Քաղաքային կանաչ լուսավորության ծրագիր»։ 0.5 մլն դոլար։ Ներդրում չի երևում։

12. «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացումը և քիմիկատների կայուն կառավարման շրջանակներում կայուն օրգանական աղտոտիչներով (POPs) աղտոտված տարածքների խնդիրների կարգավորման ծրագիր»։ 0.6 մլն դոլար։ Ներդրում չէ։ Այսպես շարունակ։ 40 մլն-ից հազիվ կեսը ներդրում լինի։ Այսպիսով, ընդհանուրի նկատմամբ մոտ 300-350 մլն դոլարի «ներդրում» է հավելագրած։
ԱՎԾ մյուս քայլը ՀՆԱ դեֆլյատորն է։ 2017-ի առաջին եռամսյակում դեֆլյատորը եղել է 1.2%, երկրորդում՝ 0.4%, երրորդում՝ -0.01% և չորրորդում՝ ….6,3%։ Հայտնի հնարք. Նույն բանն ԱՎԾ-ն արել էր 2012-ին, երբ 7.2% տնտեսական աճ էր նկարել։ Այնպես որ ժողովուրդը ապերախտ չէ. եթե իրական աճ լիներ, մասսայաբար Հայաստանը չէր լքի։