Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Վերլուծական

Կրեմլը պատրաստվում է նախագահական ընտրություններում վերջին անգամ առաջադրել Պուտինին

2018 թվականի ընտրությունների նախապատրաստումը իրականացվում է Պուտինի մասնակցության հաշվարկով։ Կրեմլում, խորհրդակցությունների ժամանակ, քննարկվում է, որ այս անգամ նա պետք է նախորդ անգամներից ավելի շատ ձայներ հավաքի։

Կրեմլում, խորհրդակցություններից մեկի ժամանակ, Կրեմլի վարչակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկոն կարծիք էր հայտնել, որ կարեւոր է ոչ միայն Պուտինի ընտրվելը, այլ թե ինչ կլինի ընտրություններից հետո։ Այսինքն՝ նրա պաշտոնավարման նոր ժամկետի օրակարգի ձեւավորումը։

Ռուսաստանի սահմանադրությունն արգելում է երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնել անընդմեջ երկու անգամից ավել։ Եթե Պուտինը վերընտրվի 2018-ին, ապա, Մայր օրենքի համաձայն, հաջորդ անգամ նա կարող է մասնակցել ընտրություններին միայն իր պաշտոնավարման ավարտից վեց տարի հետո՝ 2030թվականին։

Լեգիտիմ հաղթանակ

Այժմ Կրեմլի ներքաղաքական բլոկի աշխատակիցների եւ փորձագետների մասնակցությամբ խորհրդակցություններում քննարկվում են հաջող ընտրությունների մի քանի չափանիշներ։ Խոսքը գնում է այն մասին, որ ընտրությունները պետք է անցնեն լեգիտիմ, իսկ Պուտինը պետք է ավելի շատ ձայներ հավաքի, քան նախորդ ընտրարշավների ժամանակ՝ ինչպես տոկոսային հարաբերությամբ, այնպես էլ բացարձակ արտահայտությամբ։

Առնվազն լավ կլիներ, որ նախագահը ավելի բարձր արդյունք ստանար քան 2012-ի ընտրություններում, եւ իդեալական կլինի, որ նա ավելի շատ ձայներ հավաքի, քան երբեւէ հավաքել է ընտրությունների ժամանակ։

2012-ի ընտրություններում Պուտինը ստացել է ձայների 63.6%-ը։ Ամենաբարձր արդյունքը նա ունեցել է 2004 թվականին՝ 71.3%։ 2000 թվականին Պուտինի համար քվեարկել է քաղաքացիների 53%-ը։ Ինչ վերաբերում է ձայների բացարձակ արտահայտությանը, ապա 2000 թվականին Պուտինին է նախընտրել 39,7մլն. մարդ, 2004-ին՝ 49,6 միլիոն, 2012-ին՝ 45,6 միլիոն:

Այս համատեքստում կարեւոր է ընտրություններում մասնակցության ցուցանիշը։
2016 թվականի դեկտեմբերին, փոխնահանգապետերի հետ սեմինարի ժամանակ, Կիրիենկոն քննարկել է, թե ինչպես ապահովեն 70% մասնակցություն։

Սակայն մասնակցության տոկոսի ավելացման խնդիրը չի կարելի լուծել նոր դեմքեր ներգրավելու հաշվին։ Այս տեսանկյունից Կրեմլում նոր թեկնածուներ ներգրավելու անհրաժեշտություն չեն տեսնում։ 

Վստահության հանրաքվե

«Կասկած չկա, որ Պուտինը կընտրվի։ Մի կողմից դա լավ նորություն է, սակայն մյուս կողմից՝ ինչու մարդը վեր կենա, գնա ընտրության, եթե առանց այդ էլ պարզ է արդյունքը»,– դատողություններ է անում Կրեմլի ինքնությունը չբացահայտած աղբյուրը։ Նրա խոսքերով, «սպասվում է ոչ թե ընտրություններ, այլ վստահության հանրաքվեի նման մի բան։

Կրեմլի աշխատակիցը եւ նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրը պատմում են, որ փորձագետների մասնակցությամբ խորհրդակցություններին քննարկվում են մասնակցության տոկոսը բարձրացնելու մի քանի միջոցներ։

Փոխգուբերնատորների դեկտեմբերյան սեմինարի ժամանակ,– պատմում է Կրեմլին մոտ կանգնած զրուցակիցը,– «քննարկվում էր, որ տարածքային ընտրական հանձնաժողովների անդամները ներգրավվեն աշխատանքի մեջ ոչ թե ընտրություններից մեկ շաբաթ առաջ, այլ շատ ավելի շուտ»։ Խոսքն այն մասին էր, որ ԸՀ անդամները իրենք գնան տներով եւ մարդկանց հրավիրեն ընտրությունների։ «Լավ է, երբ անձամբ ուսուցիչդ գա, եւ հրավիրի քվեարկության»,– ասում է Կրեմլի աշխատակիցը։
Առանձին քննարկվում է երիտասարդներին քվեարկության բերելու հարցը, հատկապես նրանց, ովքեր առաջին անգամ պետք է քվեարկեն,– շարունակում է Կրեմլին մոտ կանգնած աղբյուրը։ Պետք է այնպես անել, որ քվեարկության գնալը ընկալվի որպես նորաձեւ, սոցիալապես հավանության արժանի վարքագիծ»։ Դրա համար պետք է համապատասխան քարոզարշավ իրականացնել, որ կբացատրի, թե ինչու է կարեւոր ընտրության գնալը,– մանրամասնում է նա։

Հանրաքվե, տեսախցիկներ եւ ռեյտինգի զրոյացում

Առանձին շրջաններում հնարավոր է անցկացվեն տեղական նշանակության հարցերով հանրաքվեներ,– պատմում է Կրեմլին մոտ կանգնած աղբյուրը։ Բայց դրանք չպետք է լինեն հասարակությունը պառակտող թեմաներ, ինչպես օրինակ Իսակեւյան տաճարը Ռուս ուղղափառ եկեղեցուն հանձնելու շուրջ վեճն էր։ Հանրաքվեն պետք է «խաղաղ» թեմաներով լինի, օրինակ՝ «դուք ուզու՞մ եք, որ ձեր քաղաքում կրկես կառուցվի կամ երաժշտական դպրոց»,– օրինակ է բերում «աղբյուրը»։

Հանրաքվեների անցկացումը ընտրության օրը՝ մասնակցություն ապահովելու էֆեկտիվ միջոց է,– վստահ է դաշնային պաշտոնյան։ Նրա խոսքերով, այս գործիքը օգտագործել է «Ռոսատոմ» պետընկերությունը, որի վրա որոշակի խնդիր էր դրված նախորդ ընտրությունների ժամանակ: 

Միեւնույն ժամանակ, Կրեմլում խոստանում են ուժեղացնել ընտրարշավի մաքրության վերահսկողությունը։ Դիտորդների եւ տեսախցիկների քանակությունը զգալիորեն ավելացվելու է,– խոստանում է դաշնային պաշտոնյան։ Նա ասում է, որ եթե այս կամ այն տարածքում լուրջ չարաշահումներ գրանցվեն, ապա դա կազդի նահանգապետերի արդյունավետության ցուցանիշի վրա. «բոլոր գնահատականները անմիջապես կզրոյացվեն»։

Տարածքների ղեկավարներին արդեն այս տեղեկությունը հասցրել են,– ավելացնում է զրուցակիցը։ Նահանգապետերի գործունեության արդյունավետությունը Կրեմլի նոր մեթոդով, կառուցվում է չորս ցուցանիշների հիման վրա. տնտեսական իրավիճակի դինամիկա, ընտրական ցուցանիշներ, կոռուպցիոն բաղկացուցիչ եւ էլիտաների հակամարտության առկայություն։ 

Գոյություն ունի երկու գործոն, որոնք միշտ ազդում են մասնակցության վրա. դա ընտրությունների մակարդակն է եւ լավ անցկացված տեղեկատվական–բացատրական արշավը,- ասում է Քաղաքացիական հասարակության զարգացման հիմնադրամի ղեկավար՝ Կոնստանտին Կոստինը։ Նախագահական ընտրություններին մասնակցությունը միշտ բարձր է։ Այն տատանվում է 65-70%-ի սահմաններում,– ասում է նա։

Առանց ամրագրող կտրոնների ընտրություններ անցկացնելու հնարավորությունը կարող է մասնակցությունը բարձրացնել 0,5-1%-ով, իսկ լավ քարոզչությունը՝ 2-3%-ով, շարունակում է նա։ Նա համոզված է, որ պետք է թիրախավորվածաշխատել, իմանալ, թե որ լսարանին ինչ պետք է ասել եւ ինչ խոստանալ: Օրինակ, երիտասարդներին դժվար թե հաջողվի տանել ընտրական տեղամասեր ամենախոշոր դաշնային ալիքներով սոցիալական գովազդների միջոցով։ Երիտասարդության հետ քաղաքական հաղորդակցության համար պետք է օգտագործել այն տեղեկատվական միջավայրը, «որից նրանք օգտվում են»,– վստահ է փորձագետը։

Պուտինի համար բարձր արդյունքը կարեւոր է ոչ միայն ընտրությունների տեսանկյունից, այլ նաեւ հետընտրական խնդիրների տեսանկյունից, որոնք պետք է լուծել. սա սահուն իշխանափոխության եւ տնտեսության կառուցվածքի փոփոխության նախապատրաստումն է,– նշում է Կոստինը։ Եւ այս համատեքստում Պուտինին անհրաժեշտ է «ոչ թե պարզապես քաղաքական գործչի կամ ռազմական ղեկավարի լեգիտիմությունը», նրան պետք է «պետական գործչի լեգիտիմությունը» , քաղաքացիների վստահությունը,– ասում է փորձագետը։

Բարձր արդյունքը, մասնակցության բարձր ցուցանիշը անկասկած կարեւոր են Պուտինի համար իր պաշտոնավարման վերջին ժամկետի համատեքստում,– վստահ է քաղաքագետ Կոնստանտին Կալաչեւը։

«Պուտինը վստահ է, որ իր ամուր տեղը կունենա պատմության դասագրքերում: Այդ տեսանկյունից, երեւի, կարեւոր է ցույց տալ ծագող թրենդը (նախորդ ընտրությունների արդյունքների հետ համեմատության մեջ)։ Հեռանալիս էլ պետք է բարձունքում լինել»,– գտնում է փորձագետը։

Պուտինը արդեն իրեն մտցրել է պատմության մեջ Ղրիմի միավորումով, բայց դա բավարար չէ, հատկապես այն պայմաններում, երբ տնտեսական իրավիճակը զարգանում է վայրընթաց գծով։ «Դրա համար էլ կարեւոր են եւ նահանգապետերի փոփոխությունը նրանցով, ովքեր կկարողանան վերելք ապահովել, եւ ընտրությունների արդյունքները՝ հետագայում դրանք դասագրքերում ներառելու տեսանկյունից»,– ասում է Կալաչեւը։ Մասնակցությունը եւ Պուտինի համար ձայն տվողների քանակությունը նրա աշխատանքի ինտեգրալային արդյունքն են,– ընդգծում է ՌԲԿ-իփորձագետը։

Աննա Բաղդասարյան