Գերմանացի ֆուտբոլասերները բոյկոտում են երկուշաբթի օրվա խաղերը
Գերմանիայում երկրպագուները շարունակում են բողոքի ակցիաները Բունդեսլիգայում՝ երկուշաբթի օրն անցկացվող խաղերի կապակցությամբ։
Դորտմունդի «Բորուսիայի» եւ «Աուգսբուրգին» միջեւ Գերմանիայի առաջնության 24-րդ տուրի խաղին (1։1) ներկա է եղել 54 հազար 300 երկրպագու։ Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնը հյուրընկալում է 81 հազար երկրպագու եւ գրեթե միշտ լեփ-լեցուն է լինում։ «Բորուսիայի» 26 հազար երկրպագուներ բոյկոտել են խաղը եւ չեն գնացել ստադիոն, գրում է Bild-ը։
Հիշեցնենք, որ նախորդ տուրում բողոքի ակցիա էին անցկացրել նաեւ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» ֆանատները, որոնք «ՌԲ Լայպցիգի» դեմ խաղում խաղադաշտ էին նետել թենիսի գնդակներ ու թղթեր։
Eurosport-ի հետ նոր պայմանագրով Բուդնեսլիգան փետրվար-մարտ ամիսներն 5-ական հանդիպում պետք է անցկացնի երկուշաբթի օրը։ Այդ փոփոխության շնորհիվ Բունդեսլիգայի եկամուտն ավելացել է 2 անգամ եւ առաջին անգամ գերազանցել է տարեկան մեկ միլիարդ եվրոն։


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից