Մոուրինյո. Ինձ չի անհանգստացնում Լուկակուի գոլազուրկ խաղը առաջատարների դեմ
«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ իրեն չի անհանգստացնում թիմի բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի գոլազուրկ խաղը առաջատար թիմերի դեմ խաղերում:
«21 գոլը վատ ցուցանիշ չէ: Ֆուտբոլիստների մրցելույթները գնահատելիս վերլուծության այլ դիտանկյուն ունեմ: Եվ ես գոհ եմ Ռոմելուի խաղից, երբ նա գոլ չի խփում»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է ESPN-ը:
Անցած ամռանը «Էվերտոնից» 84 միլիոն եվրոյով «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված 24-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում խփել է 21 գոլ բոլոր մրցաշարերում, սակայն Պրեմյեր լիգայի առաջին ութ տեղերում գտնվող թիմերից ոչ մեկին գոլ չի խփել:
Փետրվարի 25-ին կայանալիք Անգլիայի առաջնության 28-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» կընդունի Լոնդոնի «Չելսիին»:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից