Ագուերոյին երկարաժամկետ որոկազրկում է սպառնում (Տեսանյութ)
Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլ «Ուիգան» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը սկանդալային ավարտ ունեցավ:
Ինչպես տեղեկացնում է Onlyfoolsunited կայքը, մանչեսթրցիների հարձակվող Կուն Ագուերոն բռունցքով հարվածել է տանտերերի երկրպագուներից մեկին, որը հաղթանակի ուրախությունից մտել է խաղադաշտ: Արգենտինացի ֆուտբոլիստին սպառնում է երկարատեւ որակազրկում:
Իսկ ահա «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ընդմիջմանը ստադիոնի միջանցքում վիճաբանել է «Ուիգանի» գլխավոր մարզիչ Պոլ Կուկի հետ: Խաղից հետո իսպանացի մասնագետը, այնուամենայնիվ, գործընկերոջը շնորհավորել է հաղթանակի կապակցությամբ:
Նշենք, որ 3-րդ դիվիզիոնում հանդես եկող «Ուիգանը» 1:0 հաշվով պարտության է մատնել Պրեմիեր լիգայի առաջատարին եւ դուրս թողել գավաթի խաղարկությունից:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից