Արսենալի գլխավոր մարզիչ. Մխիթարյանը շատ լավ խաղ անցկացրեց
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի` շվեդական «Էստերսունդի» հետ անցկացրած խաղը, որում իր սաները 3:0 հաշվով հաղթանակ են տարել:
Ֆրանսիացի մասնագետը խոսել է նաև թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ցուցադրած խաղի մասին.
«Նա շատ մեծ ծավալի աշխատանք կատարեց դաշտում, կարծում եմ` լավ խաղ էր Մխիթարյանի կատարմամբ: Նա աստիճանաբար հարմարվում է թիմին: Լավ խաղ անցկացրեց»,- Վենգերի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:
Հիշեցնենք` «Էստերսունդի» հետ խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ` Մխիթարյանն «Արսենալի» կազմում արդեն իր 5-րդ գոլային փոխանցումն է կատարել` «զինագործների» կազմում դաշտում անցկացրած 243 րոպեների ընթացքում:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից