Օլիմպիական խաղերին Հյուսիսային Կորեայի երկրպագուհիներին անգամ զուգարան են ուղեկցում
Փհենչհանում Օլիմպիական խաղերին Հյուսիսային Կորեայի մասնակցությամբ բոլոր մրցաշարերին ներկա է աջակցության մեծաքանակ խումբ` նույն համազգեստներով աղջիկներ, ովքեր համաժամանակ ծափահարում են եւ շարժվում են տրիբունաներում, գրում է The New York Times-ը:
229 աղջիկներից բաղկացած խմբին զգուշորեն պահպանում է Հարավային Կորեայի բուրժուական իրականության հետ ցանկացած շփումից:
Աղջիկները հասարակական վայրերում առանց ուղեկցության չեն հայտնվում, նույնիսկ տրիբունաներում նրանց կողքին տղամարդիկ են նստում՝ շրջափակելով նրանց այլ այցելուների հետ հաղորդակցվելուց: Նրանք ունեն հրահանգիչ, որը ցույց է տալիս, թե երբ է պետք գոռալ կարգախոսները, երբ ծափահարել, եւ երբ հայրենասիրական երգեր երգել:
Մինչեւ հոկեյի խաղի մեկնարկը եւ նրանից հետո, The New York Times-ը գրում է, որ աղջիկներին թույլատրում էին զուգարան գնալ, բայց միայն խմբերով եւ տղամարդկանց ուղեկցությամբ:
Մարզադաշտում նրանք իրենց այնպես են պահել, որ կարծես շուրջը ոչինչ չի կատարվում:
Աղջիկներին չեն վճարում, իսկ մրցումների նախապատրաստմանը նրանք ամիսներ են ծախսում:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից