Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Հայաստան

89 թվականի մարտի 8-ը

«The fish is my friend too», he said aloud...»,- թելադրեց անգլերենի դասախոս ընկեր Գալստյանը` 1987թ-ի սեպտեմբերի մեկին` հայ բանասիրության ֆակուլտետի առաջին կուրսի առաջին դասին, հատու մտնելով լսարան ու կտրուկ բացելով Հեմինգուեյի հատորը:

Այդ տարի ընդունվածներս անգլերենից ընդունելության քննություն չէինք հանձնել ու ընդամենը դպրոցական գիտելիք ունեինք: Բայց խմբում հիմնականում թիվ 114 անգլիական դպրոցն ավարտած աղջիկներ էին: Ակնհայտ էր, որ խնդիր է հասունացել առաջին իսկ օրը, որովհետև գիտելիքների առումով այլ կերպ էի պատկերացրել իմ «շռնդալից» մուտքը պետական համալսարան: Թեև ավարտել էի քաղաքի ցուցադրական դպրոցներից մեկը, որը պարբերաբար փոխանցիկ դրոշ էր ստանում, բայց մեր օտար լեզվի լինգաֆոնային կաբինետը վերջին տարիներին ծառայում էր միայն մեր դասարանի տղաների տրոլեյբուս քշելուն: Ասեմ ինչպես. քաղաքային տրանսպորտում այդ տարիներին վարորդը բարձրախոսով հայտարարում էր հաջորդ կանգառը, ինչպես մետրոյում: Ու մեր տղաներից որևէ մեկը, նայած այդ օրը ով էր «ռեյսի» դուրս եկել, դասի ժամանակ լինգաֆոնային կաբինետի մնացորդ գործիքներից ու լարերից տրոլեյբուսի իմիտացիա էր ստեղծում ու դասը սկսվելուց մի երկու րոպե անց հայտարարում էր․ «Հաջորդ կանգառը պետօպերա, իջնողներն առաջանան»: Ու վերջում նստածները սկսում էին առաջանալ: Ահա, այսպես մենք հաղթահարում էինք միջազգային լեզվի քերականական խոչընդոտները:

Դպրոցից մնացած միակ անգլերեն նախադասությունը, որն ամրապնդվել էր ուղեղիս մեջ «Hovhannisyan, stop talking»-ն էր: Ահա, այսպիսի հզոր պաշարով հայտնվեցի անգլիական դպրոց ավարտածների խմբում ու Հեմինգուեյի «Ծերունին և ծով»-ից թելադրություն պիտի գրեի 87 թ.-ի ուսանողական առաջին դասին: Շրջվեցի ու տեսա մեր զուգահեռ դասարանի Նունեի շվարած դեմքը, ով հիպնոտիկ հայացքով նայում էր ինձ: Ինքը թեև շատ լավ էր սովորում, բայց անգլերենի հարցը նույն վիճակում էր, և իր հայացքն ապրումակցում արտահայտող միակ դեմքն էր ամբողջ խմբում. մենք լուռ հասկացանք իրար: «I have never seen or heard of such a fish. But I must kill him…»՝ շարունակում էր թելադրել ընկեր Սվետլանա Գալստյանը:

Դասից հետո մոտեցա նրան ու հայտնեցի, որ ուզում եմ խումբս փոխել, քանի որ այս խումբն անգլիական կրթություն ունի:

Նա, մեղմ ասած, հայացքով վերացրեց ինձ ու սկզբում ասաց . «Ինչ ուզում եք, արեք»,- ապա հետ կանչեց, տվեց բազմաթիվ թղթեր ու գրքեր և ավելացրեց՝ գնացեք, սովորեք: Գնացի սովորելու: Հեմինգուեյից այս հատվածն, ի դեպ, գրում եմ հիշելով՝ նույն օրն անգիր էի արել մի հսկա հատված:

«Բարդ» էին մեր հարաբերությունները, քանի որ ինքն անգլերենի փայլուն մասնագետ էր, խումբը լավն էր, ես՝ ամբիցիոզ ու առանց լավ անգլերենի:

Ղարաբաղյան շարժումը փրկեց ինձ: Ընկեր Գալստյանը ծագումով Ղարաբաղից էր ու ինձ տեսնելով շարժման տարածքներում ինքնամոռաց ու միշտ մաժորային վիճակում` համաներում հայտարարեց:

1989 թվականն էր: Քաղաքում պարետային ժամ էր ու «Ղարաբաղ» կոմիտեն՝ ձերբակալված: Մարտի ութն արդեն հեռացվել էր տոնացանկից. մենք խորհրդային տոներ էլ չէինք տոնում: Բոլորը թաքուն ափսոսում էին, բայց մենք այլևս խորհրդային տոներ չէինք տոնում, նոր աշխարհ էինք կերտելու: Ու քանի որ պարետային ժամ էր՝ տղամարդկանց հանդեպ հատկապես խիստ էին: Որոշվեց, որ այդ օրը կանայք խորհրդային զորքի դեմ պիտի բողոքի երթ անեն: Բոլորին իհարկե չեմ հիշում, բայց մեր ֆակուլտետի, մեր բանասիրականի մասնաշենքի ուսանողուհիներ ու կին դասախոսներ շատ կային:

Ես կարծում եմ` կա՛մ տասնութ տարեկան պետք է լինես, կա՛մ մի շարք այլ հատկանիշներ ունենաս, որ դուրս գաս խորհրդային ռուսական բանակի դեմ բողոքի ցույցի. ես տասնութ տարեկան էի: Մենք խրոխտ բարձրացանք Կենտկոմի շենքի մոտ, հետո իջանք Բաղրամյանով ու Գրողների միության մոտից թեքվեցինք Իսահակյան փողոց: Մի քանի րոպեից ինչ-որ մեկն ասաց․ «Մեզ երկու կողմից փակել են»: Փակուղին տագնապ առաջացրեց, բայց ցրվելու փորձեր չեղան: Ռուս զինվորները փակել էին Իսահակյան փողոցի փոքր հատվածը` երկու կողմից: Ռուսերեն ինչ-որ բաներ էինք վանկարկում ու պահանջում, ու անսպասելի կտրուկ, զինվորները մտան շարքերի մեջ, սկզբում ուղղակի հրում էին, իսկ երբ տեսա դիմացիս կնոջ մեջքին «դուբինկայով» հարվածող զինվորին ու ոտքերը ծալվող կնոջը, ինձ թվաց` անզորությունից կգժվեմ: Վախ չկար, ու դա քաջությունից չէր: Անհավասար ուժի այլանդակ բռնությունը կարողանում է առաջացնել մի այնպիսի ոչ բանական վիճակ, երբ դու այլևս չես մտածում, թե ինչ կլինի՝ դու անարդարությունից գժվում ես:

Հենց այդ պահին բաճկոնիս օձիքից մեկը քաշեց, բայց քաշելու ձևից հասկացա, որ զինվոր չէր: Շրջվեցի ու տեսնեմ ընկեր Գալստյանն է: Ինձ ու ընկերուհուս քաշեց դեպի մայթ, մեզ հրեց առաջին բնակելի շենքի մուտքից ներս ու հրահանգեց ինչքան ուժ ունենք բարձրանալ վերջին հարկ, որովհետև զինվորները կարող էին նաև մուտք մտնել:

Վերջին հարկում, ինչպես պարզվեց, իր ծանոթներն էին ապրում: Նրանք ընդունեցին մեզ, հանգստացնող կաթիլներ, տաք թեյ տվեցին ու այդ օրերին շատ հաճելի ու փառասիրությունդ շոյող «վայ, էրեխեք ջան, էս ինչ էրեխեք ունենք» նախադասություններով մեզ վերակենդանացրին: Իջանք, երբ արդեն Իսահակյանը դատարկված էր:

Երբ մտա մեր բակ, մեր տան բոլոր պատուհաններին հարազատներիցս մեկի դեմքն էր տպված ապակուն, իսկ հայրս գնացել էր ինձ փնտրելու: Չգիտեմ ոնց, բայց մենք էլի հաղթել էինք… Հաստատ հիշում եմ, որ զգացողությունն այդպիսին էր:

Մարտի ութը հիմա նորից տոնվում է: Ծաղիկ նվիրելու օր է, վատ չէ՝ մի տոն ավելի կլինի: Տարբեր մարտի ութեր են եղել մեր խորհրդային, հետխորհրդային կյանքում, բայց 89-ի մարտի ութը կնոջ մեջքին իջնող «դուբինկայի» մարտի ութ էր: Մտապատկերի հետագիծը երկար է:

Ողբերգական ձմռան առաջին գարունն էր: Ութսունինը թվականը նոր էր սկսվում:

Լուսինե Հովհաննիսյան