Հայկական արմատներով գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան համաշխարհային ռեկորդ է սահմանել
Աշխարհի կրկնակի չեմպիոնուհի, օլիմպիական չեմպիոնուհի Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) դարձել է առաջին գեղասահորդուհին, որը 81 միավոր է վաստակել կարճ ծրագրում:
Ռուսաստանը ներկայացնող մարզուհին համաշխարհային ռեկորդ է սահմանել Փհենչհանի Օլիմպիական խաղերի թիմային ելույթներում. գեղասահքի կարճ ծրագրում նա վաստակել է 81,06 միավոր և զբաղեցրել առաջին հորիզոնականը:
Այդ կերպ, նա նաև բարելավել է սեփական արդյունքը, որը գրանցել էր Տոկիոյի 2017 թվականի աշխարհի առաջնության ժամանակ` 80,85: Նշենք` նախորդ տարվա հոկտեմբերին կայացած Մոսկվայի Գրան-Պրիում Մեդվեդևան 80,75 միավոր էր վաստակել:
Կարճ ծրագրից հետո ռուս մարզիկները,որոնք հանդես են գալիս Օլիմպիական դրոշի ներքո, թիմային հաշվարկում զբաղեցնում են երկրորդ հորիզոնականը` Կանադային զիջելով 4 միավորով:
Մեդալների համար շարունակում են պայքարել նաև ԱՄՆ-ն, Ճապոնիան և Իտալիան:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից