Զիդան. Չգիտեմ, թե ինչու էին Ռեալի երկրպագուները նորից սուլում Բենզեմային
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության հերթական տուրում «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ տոնած հաղթանակը.
«Ամենակարևորն այն է, որ մենք հենց սկզբից շատ լավ էինք խաղում: Առաջին կեսը շատ վճռական և ինտենսիվ անցկացրինք:
Որոշ բաներ կան, որ պետք է շտկենք պաշտպանությունում, բայց ես կնշեմ դրական պահերը` 5 գոլն ու խաղի սկիզբը մեր կատարմամբ: Երկրպագուները նորից սուլու՞մ էին Բենզեմային. ես չգիտեմ, թե ինչու է դա տեղի ունենում, բայց նրանք կարող են անել այն, ինչ ցանկանան: Կարիմը ունեցավ պահեր, իսկ հաջորդ խաղում հաջողությունը կարող է թեքվել նրա կողմը: Նա շատ էր վազում:
ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների լիգայի առաջիկա խա՞ղը. Ես գիտեմ, թե ով կխաղա առաջին րոպեներից: Մենք պատրաստ ենք այդ խաղին, դա է ամենակարևորը»,- Զիդանի խոսքերն է փոխանցում «Football Espana»-ն:
Հիշեցնենք` «Ռեալը» 5-2 հաշվով հաղթել է «Ռեալ Սոսյեդադին», ինչի շնորհիվ Զիդանի գլխավորած թիմը վաստակել է 42 միավոր՝ վերադառնալով 3-րդ հորիզոնական:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից