Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը (Լուսանկարներ)
Փհենչհան-2018-ին կմասնակցեն 92 երկրների 2925 մարզիկներ, ինչը ռեկորդային ցուցանիշ է ձմեռային Օլիմպիական խաղերի պատմության մեջ: Առաջին անգամ ձմեռային Օլիմպիական խաղերում հանդես կգան Մալայզիայի, Սինգապուրի, Էկվադորի, Նիգերիայի, Կոսովոյի եւ Էրիթրեայի մարզիկները:
Հարավային Կորեայի եւ Հյուսիսային Կորեայի պատվիրակությունները շքերթին մասնակցեցին միասին, թեեւ երկու երկրները պատերազմի մեջ են:
Ռուսաստանցի մարզիկները շքերթին մասնակցեցին օլիմպիական դրոշով, իսկ դրոշակակիրն էր կամավորական: Ավելի վաղ Միջազգային օլիմպիական կոմիտեն հակադոպինգային կանոնադրության խախտումների համար որակազրկել է Ռուսաստանի Ազգային օլիմպիական կոմիտեին, այդ պատճառով ռուս մարզիկները կներկայացվեն «Օլիմպիական մարզիկներ Ռուսաստանից»՝ անգլերեն «Olympic Athlete from Russia» կամ OAR:
Հայաստանի ներկայացուցիչների մրցելույթների ժամանակացույցը Կատյա Գալստյան - սպրինտ, փետրվարի 13, ժամը 12:30-ին (Երեւանի ժամանակով) Միքայել Միքայելյան - սպրինտ, փետրվարի 13, ժամը 13:05 Կատյա Գալստյան - 10 կմ ազատ ոճ, փետրվարի 15, ժամը 10:30 Միքայել Միքայելյան - 15 կմ ազատ ոճ, փետրվարի 16, ժամը 10:00 Աշոտ Կարապետյան - հսկա ոլորավայրէջք, փետրվարի 18, ժամը 05:15 Աշոտ Կարապետյան - հատուկ ոլորավայրէջք, փետրվարի 22, ժամը 05:15


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից