Ռեյտինգային նահանջ կամ վերագնահատման ժամանակը
Անցած տարվա ապրիլյան խորհրդարանական ընտրություններից հետո ավելի քան ակնհայտ դարձավ, որ առանց ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու Հայաստանում ոչ միայն քաղաքական համակարգը չի կայանա, այլ նաեւ քաղաքական դաշտ, որպես այդպիսին, չի լինի:
Եթե մինչեւ խորհրդարանական ընտրությունները եւ դրանից որոշ ժամանակ անց դաշնակցականները եւ «Ծառուկյան» դաշինքը դրական էին արտահայտվում այս համակարգի նկատմամբ, ապա հիմա, ի պատիվ նրանց, ավելի քան պարզ ընդգծում են, որ այս համակարգից պետք է հնարավորին չափ արագ հրաժարվել:
Այսօր արդեն ՀՅԴ-ն եւ «Ծառուկյան» դաշինքն առաջարկում են հրաժարվել գործող ռեյտինգային ընտրակարգից: Ափսոս միայն, որ խորհրդարանական ընտրություններից առաջ այս ուժերը, ինչպես նաեւ այլ քաղաքական ուժեր, մեղմ ասած, դրական էին արտահայտվում այս համակարգի նկատմամբ, չցանկանալով տեսնել այն վտանգները, որոնք առաջացնելու էր այս ընտրակարգը:
Չգիտես ինչու, մոտ մեկ տարի առաջ քաղաքական շատ ու շատ ուժեր լսել անգամ չէին ուզում նրանց, ովքեր շատ մատչելի բացատրում էին, որ նման ընտրակարգով Հայաստանի քաղաքական համակարգը չի կարող զարգանալ եւ քաղաքական ընտրություններ չեն կարող լինել:
Երբ անտառապետը կարող է պարտության մատնել բազմափորձ եւ լուրջ կրթություն ունեցող քաղաքական գործչին, ապա ամեն ինչ պետք է անել նման բան կրկին թույլ չտալու համար: Ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք: Հիմա շատ լավ է, որ ՀՅԴ-ն եւ «Ծառուկյան» դաշինքն իրենց մեջ ուժ գտան, ճիշտ գնահատեցին իրավիճակը եւ հիմա հանդես են գալիս ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու օգտին:
Դժվար չէ կռահել, որ Դավիթ Հարությունյանը կշտապի բացատրել, որ ռեյտինգային ընտրակարգն ամենալավն է ողջ աշխարհում, սակայն դրանից պատկերը չի փոխվի: Նայեք մեր խորհրդարանի կազմը, տեսեք, թե քանի քաղաքական գործիչ կա, քանի հոգի է հասկանում քաղաքականությունից կամ քանի հոգի տեսակետ ունի այս կամ այն հարցի մասին եւ նոր միայն լսեք Դավիթ Հարությունյանի բացատրությունները:
Կարելի է դրական գնահատել, որ ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն ռեյտինգային ընտրակարգից ազատվելու համար պատրաստ են անգամ համագործակցել միմյանց հետ, եւ հույս հայտնել, որ այս դժգոհությունը չի անհետանա կառավարության ձեւավորումից հետո:
Հայաստանի, այդ թվում բոլոր քաղաքական ուժերի, եւ որքան էլ տարօրինակ հնչի, նաեւ ՀՀԿ-ի շահերից է բխում ազատվել խայտառակ ռեյտինգային ընտրակարգից, որն ընտրությունները դարձնում է ապաքաղաքական եւ պետության համար վտանգավոր միջոցառում, որի արդյունքում խորհրդարանում հայտնվում են քաղաքականության հետ կապ չունեցողներ, որոնցից շատերը չգիտեն անգամ, թե ինչ է ՆԱՏՕ-ն կամ ՀԱՊԿ-ը կամ, որ երկրներն են սահմանակցում Հայաստանին:
Գեղամ Նազարյան
Գլխավոր խմբագիր
Top-News.am


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»