Արազ Օզբիլիսը տեղափոխվեց «Շերիֆ»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը Ստամբուլի «Բեշիկթաշից» տեղափոխվել է մոլդովական «Շերիֆ», հայտնում է ակումբի կայքը։
27-ամյա ֆուտբոլիստը միացել է Թուրքիայում հավաք անցկացնող մոլդովական ակումբին եւ կնքել պայմանագիր։
Օզբիլիսն արդեն ծանոթացել է «Շերիֆի» ֆուտբոլիստների ու մարզչական շտաբի հետ, իսկ փետրվարի 7-ին կանցկացնի առաջին մարզումը։
Հիշեցնենք, որ Արազ Օզբիլիսը 2016-ին Մոսկվայի «Սպարտակից» էր տեղափոխվել «Բեշիկթաշ», որի գլխավոր թիմում հազվադեպ էր խաղում: Նախկինում նա հանդես է եկել նաեւ Ամստերդամի «Այաքում», Կրասնոդարի «Կուբանում» ։


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից