Վենգեր. Մխիթարյանն ու Օբամեյանգը արագ են եւ շատ կտրուկ են շարժվում
Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը դրական է արտահայտվել թիմի նորեկներ, Դորտմունդի «Բորուսիայում» միասին հանդես եկած Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի եւ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի մասին:
«Մխիթարյանի եւ Օբամեյանգի մասին որեւէ բան ասելու համար դեռ վաղ է: Բայց կարծում եմ՝ նրանք ունեն այն որակները, որոնք թույլ կտան համապատասխան լինել այն խաղին, որը մենք ցանկանում ենք ցուցադրել: Նրանք արագ խաղացողներ են, շատ կտրուկ են շարժվում եւ գնդակով շարժուն են: Դրանք լավ ու դրական որակներ են:
«Էվերտոնի» դեմ մենք ավելի շատ անցումներ ունեցանք, «Սուոնսիի» դեմ նախորդ հանդիպման համեմատ ավելի սուր եւ արագ խաղ ցուցադրեցինք: Սա «Քրիսթալ Փելասի» դեմ խաղի կրկնությունն էր, երբ առաջին 20 րոպեում հաղթում էինք 4:0 հաշվով: Կարծում եմ՝ մենք շատ լավ արագություն ունեինք, նաեւ գերազանց էին գրոհների եզրափակիչ հատվածները:
Լյակազեթը պահեստայինների նստարանին էր, բայց ես գոհ եմ նրանից: Մենք չէինք կարող Սանչեսին, Ժիրուին եւ Ուոլքոթին վաճառելուց հետո որեւէ մեկին չգնել: Օբամեյանգը չի կարող խաղալ Եվրոպայի լիգայում, եւ Լյակազեթը կստանա խաղաժամանակ»,- Վենգերի խոսքը մեջբերում է BBC-ն:
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 26-րդ տուրում «Արսենալը» տանը «էվերտոնին» հաղթել է 5:1 հաշվով, Մխիթարյանը դարձել է երեք գոլային փոխանցման հեղինակ, Օբամեյանգը նորամուտը նշել է գոլով: Երկուսն էլ առաջին անգամ էին «Արսենալի» մեկնարկային կազմում եւ խաղացին առանց փոխարինման:


















































Մխիթարյանը կերտեց Ինտերի 5:1 հաշվով հաղթանակը
Ադրբեջանը կարծես դեմ չէ, որ Մխիթարյանը խաղա Բաքվում
Հենրիխ Մխիթարյանն ընդդեմ Ադրբեջանի չեմպիոնի
«Արսենալ»-ը հաղթեց ՊՍԺ-ին. Մխիթարյանը մեկնարկային կազմում էր
Մխիթարյանն առաջնությունն ավարտեց վեցերորդ տեղում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից