Թյերի Անրի. Մխիթարյանն ու Օբամեյանգը գիտեն ինչպես խաղալ իրար հետ
«Արսենալի» եւ Ֆրանսիայի հավաքականի լեգենդար հարձակվող Թյերի Անրին խոսել է լոնդոնյան ակումբի նորեկներ Հենրիխ Մխիթարյանի եւ Պյեր-Էմերիկ Օբամեյանգի համագործակցության մասին:
«Օբամեյանգը նախկինում խաղացել է Մխիթարյանի հետ: Այնպես որ, նրանք գիտեն իրար ու գիտեն ինչպես խաղալ միասին: Կարծում եմ՝ հրաշալի է, որ թիմում հայտնվել են 2 տարբեր ակումբների խաղացողներ, որոնք նախկինում խաղացել են իրար հետ»,- Անրիի խոսքը մեջբերում է birminghammail.co.uk-ը՝ հղում անելով Sky Sports ալիքին:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպանը գաբոնցի հարձակվողի հետ 2013-2016-ը խաղացել է Դորտմունդի «Բորուսիայում»: Օբամեյանգն օրեր առաջ «Արսենալ» էր տեղափոխվել «Բորուսիայից», իսկ Մխիթարյանը՝ «Մանչեսթեր Յունայթեդից»:


















































Մխիթարյանը կերտեց Ինտերի 5:1 հաշվով հաղթանակը
Ադրբեջանը կարծես դեմ չէ, որ Մխիթարյանը խաղա Բաքվում
Հենրիխ Մխիթարյանն ընդդեմ Ադրբեջանի չեմպիոնի
«Արսենալ»-ը հաղթեց ՊՍԺ-ին. Մխիթարյանը մեկնարկային կազմում էր
Մխիթարյանն առաջնությունն ավարտեց վեցերորդ տեղում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից