Հարավային Կորեայում ծածանվում է Հյուսիսային Կորեայի դրոշը, թեեւ պետությունները պատերազմի մեջ են
Փհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու նպատակով Հարավային Կորեա ժամանած Հյուսիսային Կորեայի պատվիրակությունը օլիմպիական ավանում կախել է հսկայական պետական դրոշ, թեեւ երկու երկրները պատերազմի մեջ են, հաղորդում է yonhapnews–ը։ 1950–1953 թվականների կորեական պատերազմից հետո հաստատված զինադադարից հետո խաղաղության պայմանագիր պետությունները դեռ չեն կնքել։
Հարավային Կորեայի օրենսդրությունն արգելում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության պետական դրոշի որեւէ ցուցադրում։ Օրենքի խախտումը նախատեսում է մինչեւ 7 տարվա ազատազրկում։ Սակայն Կորեայի Հանրապետության իշխանությունները այս անգամ բացառություն են արել՝ հղում անելով Միջազգային օլիմպիական կոմիտեի կանոններին, որոնց համաձայն Օլիմպիական խաղերի մասնակից բոլոր պետությունների դրոշները պետք է ներկայացված լինեն Խաղերում։ Հյուսիսային Կորեայի դրոշը կծածանվի միայն օլիմպիական մրցումների, պարգեւատրությունների ժամանակ եւ Խաղերի օրերին օլիմպիական ավանում։
Փհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 9–ից 25–ը։


















































Պատերազմի հետեւանքով բաժանված ընտանիքների հանդիպում
Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի գագաթնաժողովը կկայանա սեպտեմբերի 12-ին կամ 13-ին Փհենյանում
Սեուլի եւ Փհենյանի առաջնորդների հանդիպումը կարող է կայանալ Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքում
Չինաստանն ու Ռուսաստանը Կորեային պաշտպանեցին ԱՄՆ-ի հարձակումից
Հյուսիսային եւ Հարավային Կորեաներն այլեւս թշնամիներ չեն
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից