Էներգետիկ ոլորտի բարեփոխումներն Իրանի առաջնահերթությունն են
Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ երկրի էներգետիկ ոլորտի բարեփոխումներն Իրանի առաջնահերթությունն են։
Անցած շաբաթ կառավարությունը հայտարարել էր, որ թեև Իրանը նախկինում ևս գազի պակաս է ունեցել, այս ձմռանն այն ավելի սուր կլինի՝ գազամշակման գործարաններին պատերազմի հետևանքով հասցված վնասների պատճառով, և կազդի երկրի շրջանների մեծ մասի վրա։
«Գազի ոլորտի բարեփոխումները կարող են լուծել թե՛ ժողովրդի, թե՛ կառավարության խնդիրները՝ միաժամանակ ամրապնդելով մեր տնտեսական անվտանգությունն ու սոցիալական կայունությունը»,- ասել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը:
Հնացած սարքավորումների պատճառով Իրանը, լինելով գազի խոշոր արտադրող և վերահսկելով աշխարհի ամենամեծ գազային հանքավայրի մի մասը, դժվարանում է բավարարել ներքին սպառման պահանջարկը: Խնդիրն ավելի է խորացել միջազգային պատժամիջոցների հետևանքով։
Իրանի ազգային գազային ընկերությունը գազի պակասի խորացումը կապել է պատերազմի սկզբում չորս գազամշակման գործարանի վնասման հետ՝ նշելով, որ փորձում է վերականգնել դրանք։
Վերջին տարիներին Իրանում հաճախակի են դարձել նաև էլեկտրաէներգիայի անջատումները:


















































Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
ՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է...
ԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններին
Հայկական ֆուտբոլային կառույցը սատարում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոյի թեկնած...
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քա...
Ռոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանը
Երևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենք
Անկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ զետեղելու օրակարգն արդեն ժամանակավրեպ է
ՈւԵՖԱ-ն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրել է Ֆիլիպ Դիալոյի թեկնածությունը