Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության արգելքի խախտում չի արձանագրվել. Հակակոռուպցիոն կոմիտե Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով Հայաստանում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ. Էկոնոմիկայի նախարարություն ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանում գաղութացմանն աջակցող իսրայելական կազմակերպությունների դեմ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայտնաբերվել է 392 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Արսենալի կարևորագույն հաղթանակ Լոնդոն ստադիոնում «Բարսելոնայի» երկրպագուները սխալմամբ հարձակվել են իրենց թիմի ավտոբուսի վրա Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում Լատվիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Վրաստանի նոր հոգևոր առաջնորդ է ընտրվել մետրոպոլիտ Շիոն ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները ԱԺ-ն ընդունեց արտահերթ նիստի շրջանակում հրատապ կարգով քննարկված 5 նախագծերը «Բարսելոնայի» ո՞ր խաղացողին ես կցանկանայի հրավիրել «Ռեալ»... Պեդրիին»

Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության արգելքի խախտում չի արձանագրվել. Հակակոռուպցիոն կոմիտեԱյսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով Հայաստանում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ. Էկոնոմիկայի նախարարությունԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանում գաղութացմանն աջակցող իսրայելական կազմակերպությունների դեմ. Ֆրանսիայի ԱԳՆՀայտնաբերվել է 392 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԱրսենալի կարևորագույն հաղթանակ Լոնդոն ստադիոնում«Բարսելոնայի» երկրպագուները սխալմամբ հարձակվել են իրենց թիմի ավտոբուսի վրաՎտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայումԼատվիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Վրաստանի նոր հոգևոր առաջնորդ է ընտրվել մետրոպոլիտ ՇիոնԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումներըԱԺ-ն ընդունեց արտահերթ նիստի շրջանակում հրատապ կարգով քննարկված 5 նախագծերը«Բարսելոնայի» ո՞ր խաղացողին ես կցանկանայի հրավիրել «Ռեալ»... Պեդրիին»«Բարսելոնան» հաղթել է «Ռեալին» և հռչակվել Իսպանիայի չեմպիոնՀունահռոմեական ոճի հայ ըմբիշները հայրենիք են վերադարձել 9 մեդալովՍպորտային մարմնամարզության միջազգային մրցաշարում հաղթել է Արթուր Ավետիսյանը Նույնականացման քարտը պարտադիր կդառնա 16 տարեկանիցԵս չեմ կարծում, որ հյուրընկալող երկրի ղեկավարի կարգավիճակով պետք է գրաքննեմ կամ ամեն ինչին պարտադիր արձագանքեմՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի մայիսի 28-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ ղեկավարների նիստինՀանրաքվեի օբյեկտիվ անհրաժեշտություն չկա. Փաշինյանն արձագանքել է ՊուտինինԴուա Լիպան դատի է տվել Samsung-ինՕրբանի պարտությունը թույլ կտա ԵՄ-ին պատժամիջոց սահմանել Կիրիլի նկատմամբԲրիտանական բանակի ռազմական բժիշկներն օդապարիկով վայրէջք են կատարել Ատլանտյան օվկիանոսում Էներգետիկ համակարգի կայունությունն ու անվտանգությունը բարձրացնող նախագիծ է մշակվելԲախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներՖլորիդա նահանգի հարավում բռնկված հզոր անտառային հրդեհները վերահսկողությունից դուրս են եկելԼեյբորիստական կուսակցությունը ջախջախիչ պարտություն է կրում տեղական խորհուրդներում, Ֆարաջի Reform UK-ը առաջընթաց է գրանցում. BBCԻրանն ակնկալում է արտասահմանյան բանկերում իր ակտիվների անհապաղ ապատասառեցումԱԺ-ն քննարկել է Ծովինար Վարդանյանի հեղինակած նախագիծըՔանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագիծ է մշակվելՊե՞տք է հրապարակվի զոհված հերոսի մասին տեղեկատվություն, եթե ծնողը դեմ էՄետրոյի շաբաթը թվերով. տոմսային համակարգը շարունակելու է գործել մի քանի տարբերակովՀայաստանը և ԱԶԲ-ն ստորագրել են COP17-ի կազմակերպմանը աջակցող հուշագիրՈւնեցել ենք բիոմետրիկ համակարգ, բայց այն որևէ աղերս չունի կենսաչափական համակարգի հետ. ՆԳ նախարարԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները խստացնելու նախագիծըՆոր Նորք վարչական շրջանի պաշտոնատար անձանցից 2-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելԱռաջարկվում է վերանվանել ԲՏԱ նախարարության անունըՌեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքիԵՄ-ն կաջակցի Հայաստանին ԵՄ ուղով գնալու հարցումԵրևանում մայիսի 11-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրևԳլխավոր դատախազի հրամաններով Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններՀայրենասիրությունը կարգապահ ապրելակերպն է դժվար ժամանակներում. Նարենդրա ՄոդիԹեհրանի հիմնական կենտրոնացումը տարածաշրջանային պատերազմի դադարեցումն էՎրաստանն այսօր ընտրելու է իր 142-րդ Կաթողիկոս-ՊատրիարքինՊիստորիուսի այցը Ուկրաինա նախապես չի հայտարարվել՝ անվտանգության նկատառումներից ելնելովԱԺ-ն քննարկում է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու համար պատիժները խստացնելու նախագիծըԱրտաքին գործերի նախարարությունն առաջարկում է ներդնել Դիվանագիտական գրասենյակների ինստիտուտՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀայաստանի ՆԳ նախարարությունը ՄԱԿ Զարգացման ծրագրի լավագույն գործընկերներից էԴոնալդ Թրամփը 8,5 տարվա ընդմիջումից հետո կայցելի ՉինաստանՀանրապետությունում մայիսի 8-11-ը բացահայտվել է 296 հանցագործություն. գրանցվել է 39 ավտովթար
Կարծիք

Հատված Միխեիլ Սահակաշվիլու գրքից. «Ուժերի զարթոնք»

Խորհրդարանում իմ առաջին պաշտոնավարման ընթացքում մենք ակտիվորեն համագործակցում էինք ոչ պետական կազմակերպությունների, օրինակ՝ հողատերերի իրավունքների պաշտպանության միության հետ։ Այն գլխավորում էր Վանո Մերաբիշվիլին, որը Վարդերի հեղափոխությունից հետո դարձավ Վրաստանի ներքին գործերի նախարար եւ վարչապետ։

Շեւարդնաձեն մեզ գրեթե չէր խանգարում։ Օրենքներին Վրաստանում ոչ ոք ուշադրություն չէր դարձնում ո՛չ խորհրդային ժամանակներում, ո՛չ էլ հետխորհրդային առաջին տարիներին։ Ինչո՞ւ։ Օրենքներն ընդունվում են հարիֆների համար, երկիրն ապրում է այլ՝ զուգահեռ իրականությունում, որը ոչ մի ընդհանուր բան չունի օրինականության հետ։ Չէ՜ մի... ինչ-որ տղերք ինչ-որ օրենքներ են գրում ու անցկացնում ինչ-որ հանձնաժողովի միջոցով...

Պատգամավորներն ու չինովնիկները մեզ նկատեցին միայն այն ժամանակ, երբ հասկացան, որ մեր ընդունած ընթացակարգային օրենքներն ազդում են գործադիր իշխանության աշխատանքի վրա։ Ոստիկանությունը կեղտոտ էր աշխատում` մեկին ոչ մի բանի համար ձերբակալում էին, մյուսին՝ սպանում, ինչ-որ մի երրորդին՝ բաժնի պատուհանից դուրս նետում։ Ցանկացած այդպիսի սկանդալ (իսկ դրանք տեղի էին ունենում մշտապես), մեզ համար առիթ էր նախաձեռնելու նոր օրենքներ, որոնք կբարդացնեին չինովնիկների կյանքը։ Այդ ժամանակ նրանք հասկացան, որ սա լուրջ է. քեզ` իբրեւ օրինախախտի, կարող են ցույց տալ հեռուստացույցով։

Աստիճանաբար մենք մեր կողմը քաշեցինք քաղաքացիական հասարակությանը։ Մի քանի երիտասարդ լրագրողներ մեր հանդեպ բարեկամաբար էին տրամադրված ի սկզբանե։ Իսկ 1998 թվականին ստեղծվեց Վրաստանում առաջին անկախ, գործի նկատմամբ լուրջ մոտեցումներով հեռուստաալիքը։ «Ռուսթավի 2» ալիքը համանուն մարզային քաղաքից մի քանի գործարարների էր պատկանում։ Շուտով իշխանությունները զգացին վտանգն ու խլեցին այն։ Այդ ժամանակ ալիքի տերերը օգնության համար ինձ դիմեցին։ Ես հանձն առա այդ գործը, ու Ժվանիան ինձ աջակցեց։

Ալիքը սկսեց հեռարձակվել ամբողջ երկրով մեկ։ Այնտեղ աշխատելու եկան ազնիվ թերթերից երիտասարդ լրագրողներ։ 2000-2001 թվականներին այն դարձավ ամենահանրահայտն ու իրապես ազդեցիկը։ Համացանց այդ ժամանակ չկար, իսկ թերթերը փոքր տպաքանակով էին լույս տեսնում, մարդիկ գրեթե չէին գնում դրանք։ Ու քանի որ մնացյալ հեռուստատեսությունը ցածրորակ էր, առաջին անկախ ալիքը գրավեց ողջ հեռուստատեսային տարածությունը։

2000-2001 թվականներին «Ռուսթավի 2»-ով սկսեցին եթեր տալ «60 րոպե» հետաքննական հաղորդումը, որով Շեւարդնաձեի ու նրա մերձավոր շրջապատի բմբուլները քամուն էին տալիս։ Հաղորդումը թողարկվում էր յուրաքանչյուր շաբաթ օր։ Այդ ժամանակ քաղաքի կյանքը կանգ էր առնում։ Բոլոր պատուհաններից լսելի էին «60 րոպեի» ազդանշանները, բոլորը ձգտում էին դիտել հերթական թողարկումը։
Երբ Շեւարդնաձեն զգաց վտանգը, պայմանավորվեց ռուսաստանցի օլիգարխ Բադրի Պատարկացիշվիլու հետ, որ վերջինս մրցակից ալիք ստեղծի։ Պատարկացիշվիլու գործընկեր Բերեզովսկին Պուտինից փախել էր Լոնդոն, ինքը եւս չէր կարող մնալ Մոսկվայում։ Նա պայմանավորվեց Շեւարդնաձեի հետ, որ կստեղծի իշխանությանը «Ռուսթավի 2»-ից պաշտպանող ալիք ու տեղափոխվեց Վրաստան։
Պատարկացիշվիլին իր «Իմեդի» ալիքի համար ահռելի փողեր ներդրեց։ Նրան հաջողվեց խլել «Ռուսթավի 2»-ի լսարանի մի մասը, բայց հասնել այդ փուլի առաջատարին չհաջողվեց։

1997 թվականին քաղաքացիական հասարակությունն ինձ տարվա մարդ հռչակեց (96-ին այդ կոչումը տվել էին Ժվանիային)։ Ինչ էր դա նշանակում՝ ոչ ոք չգիտեր, բայց այն, որ դու տարվա մարդն ես, զգացվում էր միանգամից։ Այդ ժամանակներում ազգային գլխավոր հեռուստաալիքը հեռարձակում էր խորհրդարանի նիստերը, եւ մարդիկ դա նայում էին։ Խորհրդարանը խիստ խայտաբղետ էր։ Ռեֆորմատորներս այնտեղ նույնիսկ ավելի քիչ էինք, քան ներկայումս Ուկրաինայի խորհրդարանում, բայց մենք զավթեցինք առաջնորդությունը։ Լինելով բացարձակ փոքրամասնություն` Շեւարդնաձեի բացասական վերաբերմունքի ներքո՝ մենք շատ առումներով կառավարում էինք այդ խորհրդարանը։ Մենք սկսեցինք առաջ քաշել օրենսդրական նախագծեր ու մենաշնորհ դարձնել ամբիոնը։ Մենք շատ ավելի խելացի ու երիտասարդ էինք, քան մեր հակառակորդները. 25-27 տարեկան էինք։

Տարբերությունն ակնհայտ էր։ 1998 թվականին The New York Times-ի առաջին էջում լույս տեսավ մի հիանալի հոդված, որի հեղինակը կանխատեսում էր, թե ես կդառնամ Վրաստանի նախագահ։ Շեւարդնաձեն այնքան էր վշտացել այդ առիթով, որ մի երկու անգամ բացեիբաց, չարությամբ կատակեց այդ թեմայով։ Ու ժողովուրդը մտապահեց դա. Շեւարդնաձեն ինձանից վախենում է։

Այդ խորհրդարանի առաջնորդները ես ու Ժվանիան էինք։ Մեզ հենց ամենասկզբից այդպես էլ կոչում էին` Ժվանիա-Սահակաշվիլի թիմ։ Պաշտոնապես ես պարզապես հանձնաժողովի նախագահ էի, բայց ես ամենաակտիվն էի։ Եվ ես ու Ժվանիան սկսեցինք մեր կողմ քաշել պատգամավորներին։

Երբ Ժվանիան համոզում էր ինձ մասնակցել ընտրություններին, ես միանգամից նրան զգուշացրի, որ Շեւարդնաձեին թերահավատորեն եմ վերաբերվում։ Ինձ այնպես են դաստիարակել, որ ես մանկուց ահավոր չէի սիրում կոմունիստական ու սովետական ամեն բան։ Ժվանիան խնդրեց ինձ չընդարձակվել այդ թեմայով, առավել եւս, որ ես գործ էի ունենալու իր, եւ ոչ Շեւարդնաձեի հետ։

Շեւարդնաձեն մի քանի անգամ հավաքեց խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարներին, բայց ես տարբեր պատճառաբանություններով խուսափում էի հանդիպումից։ Երեւում է՝ դա նկատել էին, եւ ինձ անձամբ հրավիրեցին իր մոտ։ Հանդիպումը երկար չտեւեց, որովհետեւ ես հանկարծ սկսեցի անընդհատ փռշտալ ու հազալ։ Ես բնական ալերգիա ունեի այդ մարդուց։ Դրանից հետո մենք գրեթե չենք տեսնվել։ Երբ Շեւարդնաձեն հրաժարական էր տալիս, նա հանդիպեց Բուրջանաձեի, Ժվանիայի ու ինձ հետ։ «Նի՛նո, ինչպե՞ս կարող էիր ինձ հետ այդպես վարվել, դու երեխա ժամանակ իմ ծնկներին ես նստել, ես ընկերություն եմ արել ձեր ընտանիքի հետ, ասաց նա ու շարունակեց` դիմելով, արդեն, Ժվանիային,- Զուրա՛բ, ես եմ քեզ քաղաքականություն բերել, ես եմ քեզ մարդ դարձրել, ինչպե՞ս կարող էիր դու այսպիսի բան անել իմ հանդեպ»։ Հետո նա դարձավ դեպի ինձ ու ասաց. «Միշայից ոչինչ չունեմ պահանջելու, մենք միշտ իրար այնքան էլ չենք սիրել ու երբեք մտերիմ չենք եղել»։

Շեւարդնաձեն թույլ ղեկավար չէր, նա կոռուպցիոն համակարգի մասն էր եւ չգիտեր ղեկավարելու այլ կերպ` կոռուպցիայից բացի։ Մեզ մոտ ճիշտ այնպիսի ֆեոդալական դրվածք էր, ինչպիսին հիմա Ուկրաինայում է. ինչ-որ մեկը նշանակում է որեւէ մեկին, սա նշանակում է մի ուրիշին, ու նրանք իրենց մեջ բաժանում են, թե որտեղից ինչ կարելի է գողանալ։

Հիմնական զուգահեռը Ուկրաինայի հետ այն է, որ ինչպես եւ Վրաստանում Շեւարդնաձեի օրոք, պետծառայողներն աշխատավարձ որպես այդպիսին չունեն։ Դա մաքուր ֆեոդալական ծառայություն է. դու տարածքի կապալառություն ես տալիս չինովնիկին, որոնցից նա «սնվում» է ու սնում նրան, ով իրեն նշանակել է այդ գործին։ Ֆեոդալիզմը հենց սա է, որ կա։

Վրաստանում, ինչպես հիմա Ուկրաինայում է, բոլորը բաժանված էին կլանների։ Այդպիսի համակարգի պայմաններում նախագահն իրականում միշտ շատ թույլ է, որովհետեւ, թեկուզ ինքը գլխավոր կլանի գլխին է, բայց ոչ միանձնյա։

Կարելի է անդրադառնալ այլ օրինակի` ոչ վրացական։ Ադրբեջանի մաքսայինի պետն ինձ պատմում էր, որ իրենց մոտ, իբր, ամեն ինչ հստակ բաժանված է։ Ես, ասում է, հիմա Թբիլիսիից կոշիկներ եմ առնում, իսկ երբ դրանք սահմանն անցկացնելիս լինեմ, մաքսավորներին 50 դոլար կաշառք կվճարեմ, բայց 25 դոլարը հաջորդ օրն ինձ կվերադարձնեն։ Նա չի կարող իր ենթականերին կաշառք չտալ, քանի որ նրանք այդ կաշառքների հաշվին են սնվում։ Այն, որ ինքը մաքսայինի պետն է, ոչ մի նշանակություն չունի։ Դա նրանց փայն է, եւ դա իրենց տարածք մուտք գործելու հարկն է։ Դու ոչինչ չես կարող խնդրել քո նախարարից, որովհետեւ նա կհակադարձի. «Իսկ դու արդեն ինձ ինչ-որ բան վճարե՞լ ես»։ Եթե այո, խնդրեմ, ամենայն իրավունք ունես։ Այսպիսի համակարգը նախագահը չի կառավարում, նա միայն տուրք է ստանում։

Դա բացարձակ մոնղոլ-թաթարական համակարգ է. զավթիչները չէին զարգացնում տարածքը, վերցնում էին իրենցը, եւ նրանց այլեւս ոչինչ չէր հետաքրքրում։ Այն մինչեւ հիմա գոյություն ունի Ուկրաինայում։ Բոլորը ձեւացնում են, թե մենք գործ ունենք պետապարատի հետ, թե մենք կարեւոր արտասահմանյան խորհրդատուներ ունենք, որոնք ստանում են 10, 15, 20 հազար դոլար: Ի՞նչ խորհուրդ կարող են տալ նրանք 100 դոլար աշխատավարձ ստացող պաշտոնյաներին, որոնք, հավանաբար, այդ փողերը հաշվից անգամ չեն հանում։ Այդ իսկ պատճառով` ով էլ որ խորհուրդ տա, միշտ անհրաժեշտ է հաշվի առնել, որ մենք ստանում ենք խորհուրդներ հետինդուստրիալ դարաշրջանի ներկայացուցիչներից` վաղֆեոդալականների համար, որտեղ դրանք չեն կարող իրականանալ ինքնաբերաբար։

Բնականաբար, Շեւարդնաձեի ընտանիքն ամենահարուստն էր Վրաստանում։ Այն տիրապետում էր շարժական կապի ամենախոշոր կազմակերպությանը, կառավարում էր Զեստաֆոնի երկաթի հրաքարի գործարանը։ Շեւարդնաձեի զարմիկ Նուգզարը մենաշնորհ էր դարձրել նավթամթերքի ներկրումը։

Շեւարդնաձեից հետո ամենախոշոր ֆեոդալը նրա ներքին գործերի նախարար Կախա Թարգամաձեն էր։ Նա հսկում էր մաքսայինն ու հարկայինը, ինչպես նաեւ ծխախոտի, թմրանյութերի եւ մյուս նմանատիպ հոսքերի մաքսանենգությունը։ Ես սկզբում միամտորեն կարծում էի, որ ինքը՝ Շեւարդնաձեն, դրա մեջ խառնված չէ, պարզապես շատ թույլ է ու չի ուզում ոչ ոքի դիպչել։ Շուտով համոզվեցի, որ այդպես չէ։
Երկաթի հրաքարի արտահանումը միշտ սեւ բիզնես է եղել, ոչ ոք երբեք ոչ մի հարկ չի վճարել։ Երբ ես դարձա արդարադատության նախարար, մենք այն արգելափակեցինք։ Արտահանման համար անհրաժեշտ էր արդարադատության նախարարի ստորագրությունը, իսկ ես ոչ միայն չստորագրեցի, այլեւ մենք նամակ ուղարկեցինք մաքսայինին, որ ամբողջը արգելափակում ենք։ Նախագահն ինձ կանչեց զրույցի։

Պարզվեց, որ դա Շեւարդնաձեի հարսի եղբոր աներոջ բիզնեսն էր` վրացական չափանիշներով շատ մտերիմ ազգականի։ Ես պատրաստվում էի պարզապես պատմել Շեւարդնաձեին, որ իր թիկունքում իր իսկ ազգականները շատ վատ բաներով են զբաղվում, որ դա դեմ է բոլոր օրենքներին, որ բյուջեն ահռելի գումարներ է կորցնում, եւ նա պետք է դրա դեմն առնի։ Ես հույս ունեի, որ Շեւարդնաձեն այլ ելք չի ունենա, եթե նույնիսկ դա նրան դուր չգա։ Երբ ես գնացի, այնտեղ նստած էին իր այդ ազգականը եւ էլի մի քանի նախարարներ։ Շեւարդնաձեն տվեց ժողովի բացումը ու պահանջեց, որ ես բացատրեմ` ինչ է կատարվում։ Հետո նա լուռ հետեւեց, թե ինչպես բոլորը հարձակվեցին ինձ վրա։ Հինգ րոպեից ես հասկացա, որ դա բեմականացում էր, որ իրականում այդ բոլորին ուղղորդում է ինքը, որ նա հետաքրքրված է այդ մաքսանենգությամբ։ Դա ինձ համար իսկական ցնցում էր։ Նույնիսկ այդքան տարի նրա հետ աշխատելուց հետո ես այդպես ուղղակիորեն այդպիսի կոռուպցիայի հետ չէի առնչվել։

Ես միեւնույն է հրաժարվեցի դնել իմ ստորագրությունը։ Շեւարդնաձեն շատ դժգոհ էր։ Ամեն ինչ ավարտվեց տուրուդմփոցով...

Թարգմանիչ՝ Միքայել Նահապետյան

Անկախ Փորձագետի ֆեյսբուքյան էջից