Հենրիխ Մխիթարյան. Շատ կարեւոր է, որ մարզիչը հարգի քեզ
«Արսենալի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը պատմել է լոնդոնյան ակումբ տեղափոխվելու պատճառների մասին: «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխված 29-ամյա կիսապաշտպանի խոսքով՝ դրանում նպաստել է «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:
«Շատ կարեւոր է, որ մարզիչը հարգի քեզ: Ես գիտեմ նրա պահանջները: Վենգերն «Արսենալ» տեղափոխությանս պատճառներից մեկն է: Բոլորը գիտեն, որ նա հրաշալի ու պահանջկոտ մարդ է: Ես վաղուց եմ ճանաչում նրան, եւ նման որոշում կայացնելը բարդ չէր: «Արսենալում» խաղալը յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանք է»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Մխիթարյանը երկարաժամկետ պայմանագիր էր կնքել «Արսենալի» հետ եւ ստացել 7 համարի մարզաշապիկը: Սպասվում է, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագն «Արսենալում» նորամուտը կնշի «Սուոնսիի դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 25-րդ տուրի խաղում, որը կկայանա հունվարի 30-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:45-ին:


















































Մխիթարյանը կերտեց Ինտերի 5:1 հաշվով հաղթանակը
Ադրբեջանը կարծես դեմ չէ, որ Մխիթարյանը խաղա Բաքվում
Հենրիխ Մխիթարյանն ընդդեմ Ադրբեջանի չեմպիոնի
«Արսենալ»-ը հաղթեց ՊՍԺ-ին. Մխիթարյանը մեկնարկային կազմում էր
Մխիթարյանն առաջնությունն ավարտեց վեցերորդ տեղում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից