Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍ
Ռուսական ուժերը գիշերը երկրի 20 մարզերի երկնքում խոցել են 1214 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Իր հերթին, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակվել է 613 ԱԹՍ։ Դրանց մեծ մասը ոչնչացվել է մայրաքաղաքից հեռու, իսկ 200-ից ավելին՝ Մոսկվային մոտենալիս։
Ըստ ՌԴ նահանգային իշխանությունների՝ Բաշկորտոստանի Ստերլիտամակ քաղաքում ձեռնարկություն է վնասվել։ Իսկ Ռյազանի մարզում ԱԹՍ-ների հարվածից ձեռնարկության տարածքում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան։ Կալուգայի մարզում, ըստ նահանգապետի, ոչնչացվել է 170 ԱԹՍ, տուժածներ չկան, վնասներ չեն արձանագրվել։
Ռուսաստանի ՊՆ-ն հաղորդել է նաև, որ Սև ծովում ռուսական ուժերը հարվածել են նավի, որն Օդեսա էր տեղափոխում ռազմական բեռներ և երկակի նշանակության ապրանքներ։
Ուկրաինական կողմն իր հերթին հայտնել է Կիևի և երկրի մի շարք մարզերի ուղղությամբ ռուսական ուժերի հարվածների մասին։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ
Արփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի