Մենք տագնապած ենք Ղարաբաղում տեղի ունեցող միջադեպերով․ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար
ԵԱՀԿ-ն շատ տագնապած է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող միջադեպերով։ Այս մասին TASS-ի հետ հարցազրույցում հայտնել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զենիերը։
Նա հիշեցրել է, որ Մյունխենում տեղի են ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ։
«Մենք պատրաստ ենք համապատասխան պայմանների ստեղծվելուն պես թողարկել միջադեպերի հետաքննության մեխանիզմը։ Բայց մենք չենք կարող որոշում ընդունելիս փոխարինել կողմերին։ Դժբախտաբար, առաջընթացը սահմանափակ է, եւ ես գաղափար չունեմ երկու երկրների առաջնորդների հանդիպման հնարավորությունների, ժամկետների, օրակարգի վերաբերյալ, որպեսզի կայանա գագաթնաժողովը։ Դա ամեն դեպքում դեռեւս ակտուալ չէ։
Միաժամանակ առկա է տեղում դրության վատթարացում՝ ուղեկցվող ծանր զինատեսակի գործածմամբ եւ քաղաքացիական անձանց շրջանում զոհերով»,-ասել է նա։


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից